ԿԳՆ. ԵՊԼՀ-ն լուծարելու, շենքը վաճառելու և նմանօրինակ այլ վարկածները, որոնք առաջ են քաշվում, մեղմ ասած անազնիվ են և անհեթեթ
ԵՊԼՀ-ը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ապրիլի 17-ին հրավիրվում է գիտխորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում կքննարկվեն ԿԳ նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Վերջին շրջանում ԵՊԼՀ-ի լուծարման, շենքը վաճառելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ Panorama.am-ը փորձեց ճշտել ԿԳՆ պաշտոնական տեսակետը:
Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը լուծարելու, շենքը վաճառելու և նմանօրինակ այլ վարկածները, որոնք առաջ են քաշվում, մեղմ ասած անազնիվ են և անհեթեթ:
«Ողջունելի է տվյալ բուհի ընդլայնված գիտական խորհրդի արտահերթ նիստում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված կրթական գործընթացի վերահսկողության արդյունքների քննարկման նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է տեսականորեն հնարավոր անհամաձայնություններին և հակափաստարկներին, առաջարկում ենք դրանք հարկ եղած դեպքում արտահայտել դատարանում` ՀՀ ԿԳՆ-ի դեմ ներկայացնելով հերթական հայցը»,- փոխանցեցին ԿԳՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան