Դել Բոսկե. «Սպասում ենք Վիլյային, իսկ Ռաուլին չենք մոռանում»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառում, որ գերմանական «Շալկեի» հարձակվող Ռաուլը կարող է հրավիրվել ազգային թիմ: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
Բացի այդ, դել Բոսկեն չի մոռանում նաև «Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյային, ով ոտքի վնասվածք է ստացել աշխարհի ակումբային առաջնությունում և երկար ժամանակով դուրս է եկել շարքից:
«Ռաուլը հավաքական հրավիրվելու հնարավորություններ ունի: Ինչ վերաբերվում է Վիլյային, ապա մենք կսպասենք այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի: Ներկա պահին դժվար է որոշակի բան ասել»,- հայտարարել է դել Բոսկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա