Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի եղբայրը
Երեկ Արարատի մարզ այցելած Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, որն անազատության էր դատապարտվել լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Այս մասին գրում է Հայկական ժամանակը:
«Երբ զարմացած լրագրողները Սարգսյանին հարցրել են` Սերժ Սարգսյանի՞ն է պաշտպանելու ընտրությունների ժամանակ, նա հայտարարել է` ոչ Սերժին, ոչ Լևոնին, իր ավագ եղբոր ընկերներին է պաշտպանելու: Բայց սա միակ ուշագրավ բանը չի եղել Արարատի մարզում, այստեղ Սերժ Սարգսյանն ընտրողներին կոչ է արել քվեարկել մեծամասնականով թիվ 18-ում առաջադրված ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Ի դեպ, Արարատի մարզում Սերժ Սարգսյանին ուղեկցողների մեջ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի եղել: Վերջինս իր թոռների հետ կանգնած է եղել հրապարակում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները