«Շարմ»-ի ՀՀԿ-ական պրոդյուսերին պաշտոն կտան
Ինչպես հայտնի է, «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանը վերջերս համալրել է ՀՀԿ կուսակցության շարքերը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, երբ Կ. Ղազարյանը գնացել է այդ քայլին, նրան հավաստիացրել են, որ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ընտրացուցակում, բայց ՀՀԿ-ական Կարենի անունը փաստացի այնտեղ չկա: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Կ. Ղազարյանին խոստացել են «տեղ տալ գործադիրում»` փոխնախարար: Իսկ թե որ նախարարության, թերթը փորձել է ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով բնականաբար, հերքել է լուրը: «Կուսակցությունում երբեք կադրային հարց չի քննարկվում: Մենք այս պահին ամբողջությամբ զբաղված ենք նախընտրական քարոզչությամբ: Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները