Վերջերս ջերմացել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները
«Ժողովուրդը» նկատել է, որ ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Եվ ընդհանրապես, վերջերս բավական ջերմացել են ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները»: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու հարցին, ասել է. «Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել», և հիշեցրել է, որ ևս 3 ընտրատարածքներում ՀԱԿ-ը թեկնածու չունի: «Մեզ համար կա 1 ընտրատարածք` դա Հայաստանի Հանրապետությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները