Հրեա նախարարը կժամանի Հայաստան
Ապրիլի 15-17-ը երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:
Այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարների որոշակիացումն է, փոխշահավետ ծրագրերի և դրանց իրականացման կոնկրետ ուղղությունների քննարկումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
Աղբյուրի տեղեկացմամբ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Պատվիրակությունը կայցելի Երևանի կոնյակի գործարան, ծաղկեպսակ կդնի Եղեռնի հուշարձանին, կծանոթանա Մատենադարանի գանձերին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են