Սերգո Կարապետյանը Շիրակի մարզում էր
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Շիրակի մարզ, որտեղ հանդիպել է քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների, գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ : Հանդիպմանը եղել են նաև փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը:
Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշներին, նախարարը մատնանշել է նաև առաջիկա գերակայությունները, առանձնացնելով հատկապես գյուղական կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումը, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին:
Նշվել է, որ ընթացքի մեջ են անասնապահության ոլորտի զարգացմանն աջակցող ծրագրերը: Կարևորվել են հատկապես արոտավայրերի և կերահանդակների բարելավմանն ուղղված, ինչպես նաև արհեստական սերմնավորման ծրագրերը, որոնց նպատակը անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացումն է: Շիրակի մարզում ևս նախարարը խոսել է գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացի մասին` հավաստիացնելով, որ այս ոլորտում նախորդ տարի ձեռք բերված զգալի առաջընթացը շարունակական է լինելու, և բոլոր նախադրյալները կան գյուղացու աճեցրած ողջ բերքը այս տարի նույնպես խելամիտ գնով և ժամանակին իրացնելու համար:
Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպել է նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ, «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՊՓԲ ընկերությունների և անասնաբուժական մարզային ծառայության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հիմնախնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են