Սպորտ 11:15 14/04/2012

Սմբատ Լպուտյան. «Հայաստանը միշտ փորձում է պահպանել իր առաջատար դիրքը»

Հեղինակ` Իշխան Քիշմիրյան

Շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և ապագայում խոշոր մրցաշարերի անցկացման գործում Ադրբեջանին վերապահվող դերակատարությունը ստիպում են կենտրոնանալ այս թեմայի վրա` հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում, և շախմատային աշխարհում ակտիվ ֆեդերացիա համարվող Հայաստանը ինչպե՞ս է արձագանքում տեղի ունեցածին:
Անդրադառնալով այդ իրադարձություններին` նշենք, որ նախ ՖԻԴԵ-ն վերջերս համագործակցության պայմանագիր ստորագրեց «Ագոն» ընկերության հետ` վերջինիս վերապահելով աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքը: Այնուհետև պարզ դարձավ, որ հավակնորդների մրցաշարը, որը կազմակերպվելու է Լոնդոնում, ֆինանսավորվելու է Ադրբեջանի կողմից, իսկ վերջերս էլ «Ագոնը» պայմանագիր ստորագրեց ադրբեջանական SOCAR ընկերության հետ` հաստատելով, որ ապագայում Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր մրցաշարեր կանցկացվեն: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ով Բաքվում ներկա էր պայմանագրի ստորագրման արարողությանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` իբր հայտարարել է, որ «Ադրբեջանը միակ երկիրն է, Ալիևը` միակ նախագահը, ով շախմատի զարգացման պետական ծրագրի մասին հրամանագիր է ստորագրել»:
Այս և հարակից այլ հարցեր Panorama.am-ի թղթակիցը քննարկեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ:

- Պրն Լպուտյան, ՖԻԴԵ-ն վերջերս համագործակցության պայմանագիր ստորագրեց «Ագոն» ընկերության հետ: Շախմատային մեկնաբաններն ու տեսաբանները միանշանակ չեն գնահատում այն: Շատերի համար կասկածի հիմք է այն փաստը, որ «Ագոն» ընկերության ղեկավար Էնդրյու Պոլսոնը շախմատային անհատականություն չէ: Ինչպիսի՞ն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի վերաբերմունքն այդ պայմանագրի հանդեպ:
- Քանի որ դա միջազգային պայմանագիր է և վերաբերում է նաև հավակնորդների մրցաշարի անցկացմանը, որը կկազմակերպվի հաջորդ տարի, Լոնդոնում, բնականաբար, այն հետաքրքրում է շախմատային բոլոր այն երկրներին, որոնք ներկայացուցիչներ ունեն այդ մրցաշարում: Ես կարծում եմ, որ դա լավ պայմանագիր է մասնակիցների համար: Իսկ Անգլիան, որտեղ անցկացվելու է մրցաշարը, ներկայացուցիչ չունի և ազատ գոտի է համարվում: Կարծում եմ` ՖԻԴԵ-ն կարողացավ այդ խնդիրը բավական լավ լուծել: Այսօր Ռաջաբովը 5-րդն է աշխարհում և ամենապատվավոր ու ամենաարժանի շախմատիստն էր, ով կարող էր մասնակցել մրցաշարին: Ադրբեջանը նրա մասնակցության համար իր վրա վերցրեց հավակնորդների մրցաշարի անցկացման ֆինանսական ողջ բեռը, իսկ ՖԻԴԵ-ն էլ որոշեց մրցաշարը կազմակերպել ոչ թե Բաքվում, որը հայտ էր ներկայացրել, այլ Լոնդոնում: Մենք այդ մոտեցումը շատ դրական ենք գնահատում:

- Կարծես թե դրանից միայն Բուլղարիան դժգոհեց:
- Բուլղարիայի կողմից դժգոհություններ եղել են, և այդ արձագանքի քննարկումն ընթացքի մեջ է: Սակայն հստակ պատասխան տալու համար պետք է տիրապետել մանրամասն տեղեկությունների:

- Կարելի՞ է ասել, որ եթե մրցաշարն անցկացվեր Բուլղարիայում, Տոպալովը կխաղար Ռաջաբովի փոխարեն:
- Իհարկե, երկու շախմատիստներն էլ բարձր որակավորում ունեն, և երկուսի մասնակցության դեպքում էլ մրցաշարը շատ հետաքրքիր կլիներ: Սակայն այս դեպքում մասնակցի թեկնածությունն առաջադրում է նա, ով ֆինանսավորում է:

- Հայաստանը երբևէ կառաջադրի՞ իր թեկնածությունը` հավակնորդների մրցաշարն անցկացնելու նպատակով:
- Այս հարցը քննարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Լևոն Արոնյանի կողմից, որին ներկա եմ եղել նաև ես: Լևոն Արոնյանը ցանկանում է խաղալ չեզոք տարածքում` ո′չ Հայաստանում, ո′չ էլ, առավել ևս, Ադրբեջանում: Մեր երկրում հավակնորդների մրցաշարի անցկացման դեպքում հասարակության սպասելիքները կարող են կաշկանդել շախմատիստին:

- Մեկ շաբաթ առաջ «Ագոն» ընկերությունը, իր հերթին, համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի SOCAR ընկերության հետ: Այդ փաստաթղթով նախատեսվում է, որ Բաքվում ապագայում կանցկացվեն խոշոր միջազգային մրցաշարեր: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո էլ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարեց, որ Արոնյանի բաց նամակն ընդհանրապես չի քննարկվել, որ Ադրբեջանն էլ միակ երկիրն է, որտեղ շախմատը զարգանում է ոչ թե նախարարությունների, այլ երկրի նախագահի մակարդակով: Ի՞նչ եք կարծում այս մասին:
- Երբեմն հետևում եմ ադրբեջանական մամուլի հրապարակումներին: Նախ պետք է ասեմ, որ իրականում Ադրբեջանը երկար տարիներ բավական լուրջ և հետևողական աշխատանք է իրականացնում շախմատի զարգացման շուրջ, և դրա շնորհիվ է, որ այսօր ունի երեք բարձրակարգ շախմատիստներ: Պետք է միշտ գնահատել այն, ինչը դրական է: Մեր հարևան երկիրը շատ լուրջ ներդրումներ է կատարում շախմատում` ձգտելով նպաստել շախմատի ակտիվ զարգացմանը, որն էլ իր հերթին նպաստում է երկրի ճանաչմանը, ինչպես դա տեղի ունեցավ 1980-ական թվականներին, երբ Կասպարովն ապրում էր Բաքվում և դարձավ աշխարհի չեմպիոն, ինչպես նաև այսօր`շնորհիվ Ռաջաբովի, Մամեդյարովի, Գաշիմովի: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անհամեստ թող չհնչի, սակայն Հայաստանն այսօր ամենաակտիվ շախմատային երկրներից մեկն է աշխարհում թե′ իր արդյունքներով, թե′ ֆեդերացիայի կատարած աշխատանքով: Այդպես են կարծում նաև ՖԻԴԵ-ի նախագահն ու Եվրոպայի շախմատային միության նախագահը: Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ շախմատն այսօր, որպես առարկա, դասավանդվում է դպրոցներում , մինչդեռ Եվրոպական խորհրդարանը նոր է ընդունել որոշում` շախմատը դպրոցներում դասավանդելու վերաբերյալ: Բացի այդ, արդեն 6-րդ տարին է, որ շախմատի դպրոցական օլիմպիադաներ ենք անցկացնում:
Վերադառնալով Իլյումժինովի հայտարարություններին` կապված նաև Լևոն Արոնյանի բաց նամակի հետ, պետք է ասեմ, որ լրատվամիջոցները ոչ միշտ է, որ ճշգրիտ տվյալներ են տալիս, ուստի այդ տեղեկությունները կարող են հավաստի չլինել: Այդ նամակը չի քննարկվել գուցե այն պատճառով, որ բոլորն էլ ճիշտ են համարել մրցաշարը չեզոք գոտում անցկացնելը: Շախմատը, ամեն դեպքում, այն աշխարհն է, որտեղ շախմատիստները միշտ հարգանքով են վերաբերվում միմյանց: Իսկ ինչ վերաբերում է նախագահական մակարդակով շախմատի զարգացմանը, պետք է ասեմ, որ քանի որ Սերժ Սարգսյանը նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն է, ստացվում է, որ շախմատի զարգացումը Հայաստանում արդեն 7 տարի իրականացվում է նախագահական մակարդակով:

- Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մայիր Մամեդովն ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, երբ Բաքուն դեռ հանդես էր գալիս հավակնորդների մրցաշարի անցկացման թեկնածուի կարգավիճակում, շեշտել էր, որ պատրաստ է Լևոն Արոնյանի համար անվտանգության ցանկացած երաշխիք ապահովել` նրա համար նույնիսկ առաջարկելով սեփական բնակարանը:
- Կարծում եմ, որ ցանկացած պրոֆեսիոնալ շախմատիստ կընդուներ իմ կարծիքը, որ այդպիսի կարևոր մրցաշարերում շախմատիստի հոգեկան կայուն և հանգիստ վիճակը շատ կարևոր է իրեն ամբողջությամբ դրսևորելու համար, և, բնականաբար, ինչպիսի խոսքեր ու ցանկություններ էլ որ հնչեն, հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ պայմաններ այնպիսի երկրում, որտեղ կան հակահայկական տրամադրություններ:

- Ի դեպ, ինչպիսի՞ն են ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հարաբերությունները:
- Բավական լավ են, ջերմ, և ՖԻԴԵ-ն մեծ հարգանքով է վերաբերվում մեր ֆեդերացիայի ցանկություններին: Անձամբ Իլյումժինովը լավ հարաբերությունների մեջ է մեր նախագահի հետ, և մեր կողմից չի եղել մի խնդրանք կամ ցանկություն, որին ՖԻԴԵ-ն ընդառաջ չգնա: Իհարկե, այդ բոլոր ցանկությունները տրամաբանության և կառուցողական հիմքերի վրա են դրված:

- Դուք վերևում խոսեցիք այն նորարարությունների մասին, որոնք արդեն կայացած փաստ են: Իսկ ի՞նչ նոր ուղղություններ կան, որոնք կհետաքրքրեն շախմատային աշխարհին:
- Քանի որ շախմատն ընդգրկվել է դպրոցական առարկաների ցանկում, մենք հնարավորություն ունենք լրջորեն ուսումնասիրել, թե ինչպիսին է շախմատի դերը կրթական համակարգում և որքանով է արդյունավետ: Աշխատանքներն արդեն սկսվել են: Հոգեբանական այդ հետազոտությունը մոտավորապես 2-3 տարի կընթանա, և մենք որոշակի պատկեր կունենանք: Այն շատ կարևոր հետազոտություն կլինի ողջ աշխարհի համար:

- Անդրադառնանք մեր շախմատային հոգսերին. ինչպե՞ս եք գնահատում առաջատար հայ շախմատիստների այսօրվա մարզավիճակը:
- Առանձնապես էական փոփոխություն չեմ տեսնում: Իհարկե, Արոնյանը տարբերվում է մյուսներից, թեև մեր մյուս լավագույն գրոսմայստերներն էլ բավականին վստահ են հանդես գալիս տարբեր միջազգային մրցաշարերում: Մեր տղաները շատ լավ են խաղում հատկապես թիմային մրցաշարերում: Երբ մեր շախմատիստները պայքարում են թիմային մրցաշարերում, դառնում են շատ ավելի հզոր:

-Իսկ Լևոն Արոնյանի նախապատրաստական հաջորդ ծրագրում փոփոխություննե՞ր կլինեն, թե՞ հայ գրոսմայստերը կրկին ինքնուրույն կորոշի` ինչպես կամ ում հետ է ցանկանում կազմակերպել այդ գործընթացը:
- Լևոնը բավականին հասուն և փորձառու շախմատիստ է, և տարիների փորձն ու շփումները բավական են, որ նա ինքնուրույն որոշի, թե ինչպես պետք է պատրաստվի:

- Իրատեսորեն ինչպե՞ս եք գնահատում Լևոն Արոնյանի հնարավորությունները հավակնորդների հաջորդ մրցաշարում:
- Ես Լևոնի հնարավորությունները շատ բարձր եմ գնահատում: Եվ միայն ես չեմ այդ կարծիքին, այլ ամբողջ շախմատային աշխարհը: Եթե Լևոնը դառնա աշխարհի չեմպիոն, ոչ մեկի համար դա անակնկալ չի լինի: Լևոնն արդեն շատ մոտ է այդ կոչմանը: Թեև կան լավ շախմատիստներ հավակնորդների մրցաշարում, ովքեր հավակնում են այդ տիտղոսին` Կառլսենը, Անանդը, Կրամնիկը, բայց Լևոնի հնարավորությունները ես շատ բարձր եմ համարում: Շատ կցանկանայի, որ միշտ հաղթանակներ ունենանք: Դրանք մերն են, և բոլորս լիցքավորվում ու ուրախանում ենք մեկս մյուսով:

- Բոլորիս մի հարց է միշտ հետաքրքրում. ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակի լավագույն տասնյակում, բացի Արոնյանից, այլ շախմատիստներ ե՞րբ կունենանք:
- Հիմա դժվարանում եմ ասել: Գիտեմ միայն, որ դրա համար պահանջվում են մեծ աշխատանք և ներդրումներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}