Հարցազրույցներ 15:10 14/04/2012

Թորոսյանն ու Օսկանյանը երբևէ մի հարկի տակ չեն եղել. Հարցազրույց ՀՀԿ նախկին անդամի հետ

ՀՀԿ նախկին անդամ Տիգրան Թորոսյանի քաղաքական կարիերան ավարտված է, ընդ որում հարկ է նկատել, որ քաղաքական գիտությունների թեկնածու Թորոսյանի քաղաքական կարիերան սպառված կարելի է համարել, ոչ թե խորհրդարանական ընտրություներին մասնակցության հայտ չներկայացնելու պահից ի վեր, այլև շատ ավելի վաղ, երբ վերջինս խորհրդարանի խոսնակի պաշտոնը «սիրահոժար զիջեց» իր կուսակից Հովիկ Աբրահամյանին: Իսկ թե ինչո՞ւ խորհրդարանի նախկին խոսնակն այդքան խորթ պահվածք որդեգրեց, ինչու քաղաքական դաշտում իր տեղը պահելու համար ընտրապայքար չմտավ, և վերջապես ինչո՞ւ ՀՀԿ շարքերը լքած վիրավորված Թորոսյանն այդպես էլ ոմանց կանխատեսումների համաձայն չանդամագրվեց ԲՀԿ-ին և թեկուզ մեկ այլ կուսակցության, Panorama.am-ի հետ զրույցում վերջինս մեկնաբանեց հետևյալ կերպ:

-Ձեր թեկնածությունը որևէ կերպ չառաջադրելը նշանակու՞մ է արդյոք, որ Դուք հրաժարվում եք այսուհետ զբաղվել քաղաքականությամբ:

-Նախ` պետք է խոսել չառաջադրման պատճառի մասին: Մինչ առաջադրումների փուլին հասնելն էլ, մի շարք առիթներ եղել են հրապարակավ ներկայացնելու իմ մոտեցումները ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Ասել եմ, որ պատգամավոր դառնալը չի կարող նպատակ լինել, այն հնարավորություն է ծրագրեր առաջադրելու և իրագործելու համար: Իհարկե, քաղաքականության մեջ ևս, ինչպես մյուս բնագավառներում, հաջողության հասնելու համար կարևոր են անհատների փորձն ու գիտելիքները, սակայն, միաժամանակ, ակնհայտ է, որ քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է: Իսկ քաղաքական թիմը գոյանում է ընդհանուր արժեքների, սկզբունքների ու մոտեցումների առկայության դեպքում: Ցավոք սրտի, այդ առումով Հայաստանի բազմակուսակցական համակարգը հայտնվել է անմխիթար վիճակում: Չհասցնելով կայանալ, այն այլասերվեց և վերածվեց միմյանցից սկզբունքորեն չտարբերվող ու կոմունիստական կուսակցության ամենաայլասերված վիճակը հիշեցնող կազմակերպությունների մեխանիկական համախմբի: Ընդ որում, այդ առումով թե իշխանության, թե ընդդիմության կուսակցությունները երկվորյակների են հիշեցնում: Եվ այլ բան հնարավոր էլ չէ, քանի որ անկախ այն բանից, իրենք դա ցանկանում են, թե ոչ, թե ընդդիմության, թե իշխանության կուսակցությունները մեկ համակարգի մասեր են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, որոնք կվկայեն, որ նրանց արատները խորն են ու նույնական: Հենց առաջադրումների փուլը լի է բազմակուսակցական համակարգի աղետալի վիճակը արտացոլող բազմաթիվ օրինակներով:

Ընդդիմության վիճակն էլ մխիթարական չէ: Հենց մի բան բաժանելու հարց առաջացավ` ցուցակներում տեղեր զբաղեցնելու հերթականությունը, անմիջապես մոռացվեցին բոլոր կանոններն ու սկզբունքները և սկսվեց գզվռտոցը: Համեմատեք նախընտրական ծրագրերը: Դրանք բացարձակապես չեն ներկայացնում առկա ծանր իրավիճակի իրական պատճառներն, այլ կառուցված են սոսկ անհիմն ու բովանդակազուրկ խոստումների վրա, չունեն որևէ գաղափարական հիմք ու միմյանցից գրեթե չեն տարբերվում ոչ ներքաղաքական, ոչ արտաքին քաղաքական հարցերում: Ու թեև եղել են մի քանի առաջարկներ, սակայն ստեղծված իրավիճակում որևէ մեկի հետ նույն թիմով գնալը համարել եմ անիմաստ ու աննպատակ: Ցավոք սրտի, երկրի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման տեսակետից որևէ նշանակություն չունի, թե որ քաղաքական ուժը հաջողություն կունենա առաջիկա ընտրություններում: Կարող են փոխվել միայն անունները, բայց ոչ իրավիճակը: Առկա բարդ խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ են այլ որակի կուսակցություններ:

Ինչ վերաբերում է իմ հետագա քաղաքական գործունեությանն, ապա, ինչպես արդեն ասել եմ, նման հարց իմաստ կունենա քննարկել միայն որևէ քաղաքական թիմի հետ ընդհանուր արժեքների ու սկզբունքների առկայության պարագայում:

-Այնուամենայնիվ, ինչու՞ չփորձեցիք քաղաքական դաշտում Ձեր տեղը պահել մեծամասնականով առաջադրվելու ճանապարհով:

-Նախ, «տեղը պահելը» չի կարող առաջադրման նպատակ լինել: Ինչպես արդեն ասացի, քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է և դրա բացակայությունը իմաստազրկում է պատգամավորական աշխատանքը, քանի որ այդ դեպքում մնում է միայն տեսակետներ արտահայտելու հնարավորությունը: Իսկ դա կարելի է անել նաև հոդվածներ հրապարակելով կամ հարցազրույցների միջոցով: Առավել ևս որ վերջին մի քանի տարիներին խորհրդարանը վերածվել է կառավարության բերած նախագծերը մեխանիկորեն ընդունող կառույցի և առաջիկայում նման գործելակերպը փոխելու ոչ մի նախադրյալ չկա: Ճիշտ հակառակը: Դժվար չէ նկատել, որ թե իշխանությունները, թե ընդդիմությունը որոշումներն ընդունում են մատերի վրա, տնավարի հաշվարկների արդյունքում: Որևէ քիչ թե շատ կայացած երկրում ավելի ու ավելի է կարևորվում քաղաքական որոշումների ընդունումը մասնագիտական կարծիքների հիման վրա, մինչդեռ մեր երկրում մասնագիտական կարծիքը երկրի կառավարման հարցում դարձել է ավելորդ:

-Տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Վարդան Օսկանյանն ու Դուք պիտի անդամագրվեք ԲՀԿ-ին, մինչդեռ պարոն Օսկանյանի դեպքում այս կանխատեսումներն իրականություն դարձան, Ձեր դեպքում՝ ոչ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ասեկոսեներն ու «քաղաքական» բամբասանքները մեկնաբանելու կարիք չունեն: Դեռևս մի քանի տարի առաջ ոմանք նման ասեկոսեների միջոցով փորձեր էին անում մեզ ներկայացնել նույն «հարկի» տակ: Այն ժամանակ էլ առիթ ունեցել եմ ասելու, որ դրանք ասեկոսեներ են ու հերյուրանքներ: Հուսով եմ, որ վերջին զարգացումները վերջ կդնեն նման անհեթեթ «տեղեկություններին»: Ես հարգում եմ պարոն Օսկանյանի որոշումը, սակայն մի շարք հարցերում մենք ունենք միանգամայն տարբեր տեսակետներ ու մոտեցումներ քաղաքական գործունեության վերաբերյալ:

-Քաղաքական դաշտից ու՞մ հետ եք շարունակում ակտիվ շփումները, ո՞վքեր են Ձեր մտերիմներն ու ընկերներն այսօր, ո՞ր թիմում են նրանք:

Ընկերներ ունեմ տարբեր քաղաքական ուժերում, ինչպես նաև անկուսակցականների մեջ: Իմ հետաքրքրությունները սոսկ քաղաքական գործընթացներով չեն սահմանափակվում և շփումներս պայմանավորված են ոչ թե դիմացինների քաղաքական հայացքներով, այլ մարդկային և մասնագիտական որակներով: Նախկինում էլ, քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելիս էլ քաղաքականությունն ինձ համար եղել է նաև ուսումնասիրության առարկա և հետագայում էլ դա շարունակելու եմ: Ի դեպ, դեռևս 2006-ին հրատարակած «Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա» մենագրությունում, մի շարք գիտական հոդվածներում և հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանի, ինչպես նաև հետխորհրդային մի քանի երկրների համար հիմնական մարտահրավերը բազմակուսակցական համակարգի կայացումն է: Ցավոք, այն այլևս ոչ թե մարտահրավեր է, այլ երկրի զարգացումը խոչընդոտող ծանր հիվանդություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}