Ինչն է դրդում ինքնասպանության բանակում
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով բանակում արձանագրվող ինքնասպանություններին, ասել է. «Հասարակության, այսօրվա երիտասարդների մեջ այսպիսի մի բան կա. սուտ ասելը երիտասարդների մեջ անընդունելի է: Եթե մի անգամ ինքը սուտ է ասել, և իր ընկերներն իմանում են այդ մասին, ապա ինքը դառնում է երկրորդ կարգի մարդ: Պետք է զինվորներին բացատրենք, որ դա սխալ է: Երկրորդ պատճառն այն է, որ զինծառայողն ընկնում է որոշակի պայմանների մեջ և անթույլատրելի է համարում ծառայելն իր համար: Ինքը գտնում է, որ այդ պահին ավելի լավ է ինքնասպան լինի, քան այդ տանջանքները երկու տարի կրի: Սա անընդունելի է բանակում: Այսինքն` զուտ բացթողումների հետևանք է, որ զինվորը գերադասում է ինքնասպան լինել, քան` ծառայել: Նրանք այն մարդիկ են, ովքեր թուլամորթ են և գնում են այդ գործողություններին:…Մենք ունենք նաև այդպիսի դեպքեր, ինչպես, օրինակ, այս տարվա Մարտակերտի դեպքը, երբ զինվորն իր ընկերոջը «քֆուր» տալու համար գնդակահարեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները