Տեղամասային ընտրական հանձնաժողովներն արդեն ձևավորվել են
Երեկ արդեն ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները: Այսօր արդեն կայացել է հանձնաժողովների առաջին նիստը: Այս մասին լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԿԸՀ նախաձեռնել է վաղվանից մինչև մայիսի 3-ն անցկացնել տեղամային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման գործընթացը, որին մասնակցելու է 14 հազար քաղաքացի: Արդեն ձևավորվել է դասախոսական կազմը: Հրապարակվել է նաև ուսումնական ձեռնարկը` հանձնաժողովների անդմաների համար:
Տ. Մուկուչյանն ասաց, որ քարոզչական այս մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը մի քանի դիմումներ են ստացել` օրինախախտումների վերաբերյալ: Նա վստահեցրեց, որ իրենք հետևում են նաև մամուլի հրապարակումներին, ահազանգերին ու թույլ տված յուրաքանչյուր խախտումները վերացվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում