Քաղաքական 18:21 15/04/2012

Օսկանյան. ԲՀԿ-ն այլընտրանք է 4 տարիների ձախողված և անարդյունավետ քաղաքականությանը

«Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր»: Այս մասին ապրիլի 14-ին Մոսկվայի տանը ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է բոլորովին վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա իր ելույթում մատնանշել է այդ խնդիրները:

Ըստ նրա` առաջին լուծելիք խնդիրը խորհրդարանում քաղաքական իրավիճակը փոխելն է, մեկ կուսակցության մենաշնորհը վերացնելն ու քաղաքական հակակշիռների հասնելը:

Երկրորդ խնդիրը, ըստ Օսկանյանի, նոր կառավարություն կազմելն է, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:

Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Իրոք, սա սոսկ օրենսդիր մարմնի ընտրություն չէ, սա նաև կառավարության ընտրություն է: Առավել ևս, որ այսօր մեզ ոչ միայն օրենքներ են պետք, այլև այնպիսի քաղաքական միջավայր և հակակշիռների մեխանիզմ, որ այդ օրենքները հավասարապես կիրառվեն Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր հասարակության հիմնական բողոքը ոչ թե այն է, որ մեր օրենքները լավը չեն, այլ այն, որ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր քաղաքացիների նկատմամբ:

Սահմանադրությամբ մենք մեզ հռչակել ենք ժողովրդավարական և ազատ տնտեսական համակարգ ունեցող երկիր, սակայն մենք չենք հարգում այդ հիմնարար սկզբունքները: Ժողովրդավարության դեպքում՝ հանդուրժողականությունը, արդարությունը և խոսքի լիակատար ազատությունը, իսկ տնտեսության դեպքում՝ հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:

Այս քսան տարիների ընթացքում զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական մի այնպիսի խավ, որը արդեն դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական հաջորդ և անհրաժեշտ բարեփոխումների հիմնական արգելակը:

Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը վտանգավոր կետում են, այսինքն՝ այդ երկու ոլորտները առաջ են գնացել այնքան, որ կարելի է ասել՝ ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի հենց ձեզ` մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար: Օրինակ, եթե դուք զբաղվում եք գործարարությամբ՝ ամեն օր հենց ձեր մաշկի վրա եք զգում, որ պայմանները հավասար չեն, ազատ մրցակցություն չկա և որ չեք կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ձեր սեփականությունը պաշտպանված է: Իսկ եթե ձեր առօրյա կյանքում շփվում եք իշխանությունների հետ, տեսնում եք, որ չկա հանդուրժողականություն, արդարություն և խոսքի լիակատար ազատություն:

Արդարությունն այն չէ, երբ դատարանը արդարացիորեն կլուծի երկու խեղճ ու կարիքավոր հարևանների միջև ծագած վեճը: Արդարությունն այն է, երբ խեղճի և հզորի, փող և քաղաքական լծակներ ունեցողի միջև ծագած վեճում չլինի իշխանական միջամտություն, երբ առանց կաշառք վերցնելու դատարանը արդար վճիռ կայացնի: Խոսքի ազատությունն այն չէ, երբ թերթերը, որոնց ընդհանուր տպաքանակը Հայաստանում տասը հազարից չի անցնում, կարող են գրել՝ ինչ ուզում են, այլ այն, երբ էլեկտրոնային մամուլը ամբողջովին ազատ է, և նրանց տերերին սև ցուցակներ չեն պարտադրվում՝ ասելով, թե ում չեն կարող հրավիրել հարցազրույցների: Խոսքի ազատությունն այն է, երբ դպրոցի տնօրենը կարող է իր քաղաքական չեզոքությունը դրսևորել և մյուս օրն աշխատանքից չհեռացվել: Մարդու ազատությունն այն է, երբ գործարարը կարող է հստակ քաղաքական դիրքորոշում և պատկանելություն ունենալ և մյուս օրը նրա դռան առաջ չհայտնվի հարկայինը:

Այլ կերպ ասած, մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, բայց իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց ի սպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:

Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, ինչը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ուժն ու արարելու հնարավորությունները կենտրոնանում են մի քանի անձանց ձեռքում: Մենք այսօր շատ ավելի մոտ ենք կանքնած վերջին տարբերակին:

Ահավասիկ, այս բոլորը ուղղելու և իսկական հավասարության և ազատականության հասնելու հավատամքով և նվիրումով է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտ է ներկայացնում հասարակությանը՝ հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնելու հաջորդ հինգ տարիներին երկրի ապագան կերտելու հարցում:

Ձեզ բոլորիդ քաջ ծանոթ է կուսակցության առաջնորդը: Նա ոչ մի բանի կարիք չունի: Մտնելով այս պայքարի մեջ՝ նա մեծ պատասխանատվություն է վերցնում, որովհետև համոզված է, որ երկրում պետք է փոխել քաղաքական և տնտեսական իրավիճակը:
Ինքս 17 տարի եղել եմ իշխանության մեջ, որից տասը տարին ամենաբարձր պաշտոններից մեկում և երբեք չեմ չարաշահել այդ պաշտոնն իմ անձնական խնդիրների լուծման համար: Այսօր՝ 57 տարեկան հասակում, չեմ պատրաստվում այդ սկզբունքից հրաժարվել:

«Բարգավաճ Հայաստան»-ը, ի տարբերություն անցած չորս տարիներին իշխանությունների վարած քաղաքականության, իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը: Անցած չորս տարիներին կառավարությունը նշակետ էր վերցրել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը:

Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի կրճատման, որքան փոքր ու միջին բիզնեսի բեռի ավելացման հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է և որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին:

Ժամանակն ինձ իհարկե թույլ չի տա անդրադառնալ տնտեսության բոլոր ճյուղերին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրի բոլոր մանրամասներին, բայց կցանկանայի որոշ դիտարկումնր անել մի քանիսի մասով:

Այսօր Հայաստանում հարկեր – ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում` մոտ 17 տոկոս և ամենացածրը տարածաշրջանում: Մեր հարևան Վրաստանում այդ հարաբերակցությունը արդեն 25 տոկոս է, Թուրքիայում՝ 23,5 տոկոս, Ռուսաստանում՝ 28,2 տոկոս (իսկ առանց նավթային հարկերի՝ 22,1 տոկոս), Մոլդովայում՝ 31 տոկոս, Իռլանդիայում՝ 44 տոկոս: Ակնհայտ է, որ Հայաստանում ստվերի կրճատման և հարկահավաքման աճի մեծ տեղ կա: Ամեն մի տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝ նախևառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաև՝ ստվերային տնտեսության դեմ կոշտ, սակայն հիմնավորված պայքար մղելով:

Բարգավաճ Հայաստան կուսակցության կառավարության օրոք փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում զարթոնք են ապրելու:


Մենք փոքր և միջին ձեռնարկատերերին առաջին հերթին դիտարկելու ենք ոչ թե որպես հարկատուներ, այլ հասարակության սոցիալական խնդիրների լուծման, զբաղվածության ապահովման գործում պետության վստահելի գործընկերներ: Բարգավաճ Հայաստանը գերակա խնդիր է համարում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-ից մինչև 2 տոկոսի հատկացումը, ինչպես նաև՝ վարձու աշխատանք չօգտագործող անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատումը:

Նման մոտեցում կլինի նաև գյուղացու, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ: Ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում Բարգավաճ Հայաստանը միշտ կանգնած է լինելու գյուղացու կողքին: Սրանք միայն խոսքեր ու խոստումներ չեն. հանրապետության բոլոր տասը մարզերում մեքենատրակտորային առնվազն մեկական կայանների ստեղծումը այլևս իրականություն է: Բարգավաճ Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-1 տոկոսի չափով պետության կողմից գյուղացիական տնտեսություններին էժան, առանձին դեպքերում՝ անտոկոս վարկերի տրամադրումը և դրանց տոկոսադրույքների սուբսիդավորումը, որին ձգտելու է առաջիկա հինգ տարիներին:

Սիրելի հայրենակիցնե՛ր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր իսկական այլընտրանք է գործող իշխանությանը: Իր ծրագրերով և գաղափարներով այն իսկական այլընտրանք է այս չորս տարիների ձախողված և անարդյունավետ քաղաքականությանը:

Ես կոչ եմ անում ձեզ հնարավորինս մեծ պատասխանատվություն դնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսերին՝ համոզված լինելով, որ պաշտպանված է լինելու ձեր յուրաքանչյուրի քվեն և որ այս կուսակցությունը երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան դնելու է կայուն զարգացման ճիշտ ուղու վրա»:

Նշենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով կուսակցականացվելուց հետո «Բարգավաճ Հայաստանի»  համամասնական ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, հերթական անգամ հանդես է գալիս քննադատելով կոալիցիոն այն կառավարության քաղաքականությունը, որի իրականացնողներից մեկն էլ հենց իր ներկայացրած կուսակցությունն է: Հիշեցնենք` կոալիցիոն քվոտայով առողջապահության, սոցիալական ապահովության և քաղաքաշինության նախարարությունները պատկանում են ԲՀԿ-ին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել. Փաշինյան
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}