Հայկական կոնյակի շշալցում ու առևտրի տուն Բելառուսում. Բելառուսի արտգործնախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը
«Մենք շատ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բազմազանացնենք երկկողմ հարաբերությունները` հատկապես շեշտադրելով առևտրա-տնտեսական կապերը: Մենք ցանկանում ենք դուրս գալ ավանդական արտահանման ու ներդրման հարաբերություններից ու ջանում ենք գալ միասնական արտադրանքի»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի համատեղ ասուլիսում հայտարարեց Բելառուսի պաշտոնյան:
Հատուկ ուշադրության կենտրոնում նաև գյուղատնտեսությունն է ու հատկապես գյւողտեխնիկայի ներկրումը Հայաստան: Բացի այս, նշեց նա, քանի որ թե Հայաստանը, թե Բելառուսը զարգացում են ապրում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապաև համաձայնության են եկել խորացնել այդ հարաբերությունները ևս` համագործակցելով մասնավորապես Գյումրու տեխնոպարկի հետ:
«Այս ու մի շարք նոր ոլորտները հնարավորություն կտան էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերություննեըը»,- նշեց Ս.Մարտինովը: Ավելացրեց, որ բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում է կյանքի կոչել, նախատեսված են առաջիկա երկու-երեք տարիների համար:
Ծրագրերի մեջ է նաև հայկական կոնյակի շշալցումը Բելառուսում, ՀՀ և ԲՀ առողջապահության նախարարության համատեղ ծրագրերի մշակում, Բելառուսում հայկական առևտրի տան բացում և այլն:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ առևտրա-տնտեսական մի շարք հարցեր ու այն միջոցառումները, որոնք կբերեն այդ հարաբերությունների զարգացմանը: Ընդգծեց, որ երկուստեք նշվել է, որ երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մի շարք հայաստանյան մարզեր համագործակցում են Բելառուսի մարզերի հետ, բարձր մակարդակի վրա են նաև Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները միջազգային հարթակում:
Նշենք, որ բելառուսցի պաշտոնյան պաշտոնական այցի շրջանակում է Հայաստանում:
Նախորդիվ` Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարել մեքենաշինության ոլորտում համագործակցության զարգացումը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են