Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան
Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մ. Աննամամեդովի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմֆոնիայի կատարմանը որպես մենակատար հանդես կգա ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը: Փառատոնին որպես երաժշտագեգտ-խորհրդատու ներկա կգտնվի նաև Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը:
Փառատոնը կայանալու է Մոսկվայում հունիսի 1-12-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները