Օբաման սպառնացել է պատժել անվտանգության գործակալներին անվայել պահվածքի համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է խստորեն պատժել իր անվտանգությունն ապահովող գաղտնի ծառայության գործակալներին, եթե վերջիններիս հանդեպ առաջադրված մեղադրանքներն հաստատվեն: Այս մասն տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, շաբաթ օրը լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե Ամերիկյան հատուկ ծառայությունների 12 աշխատակից, որոնք պետք է ապահովեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունը Կոլումբիայի այցի ժամանակ, հեռացվել են պարտականությունների կատարումից ու վերադարձվել հայրենիք ` «ոչ հարիր պահվածքի» համար:
Պատճառն անվտանգության աշխատակիցների ու մարմնավաճառների միջև կապն է եղել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, գործակալները մարմնավաճառներ են վարձել հյուրանոցում, սակայն համաձայնության չեն եկել գնի հարցում, ինչը հրահրել է սկանդալ հյուրանոցում: Միջադեպն արձանագրվել է մինչ նախագահ Օբամայի այցը Կոլումբիա:
Կիրակի օրը ելույթ ունենալով Կոլումբիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Բարաք Օբաման ասել է.
«Ես ակնկալում եմ մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն: Եթե լրատվամիջոցների առաջադրած մեղադրանքներն հաստատվեն, ապա իհարկե դա ինձ ծայրասատիճան կվշտացնի: Մենք այստեղ ներկայացնոմ ենք ամերիկյան ժողովրդին և երբ շրջագայում ենք արտերկրում, ապա պետք է դրսևորենք պահվածքի ամենաբարձր ստանդարտները», - հայտարարել է նախագահը: