Beeline բջջային ցանցի բաժանորդների համար մուտքը Facebook դարձել է անվճար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար բացում է անվճար մուտք 0.facebook.com շարժական ռեսուրսին: 0.facebook.com կայքի շնորհիվ Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները ստանում են հնարավորություն հեռախոսից շփվելու ընկերների, գործընկերների և ծանոթների հետ Facebook սոցիալական ցանցում բոլորովին անվճար:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, 0.facebook.com կայքը հանդիսանում է «Facebook» բջջային կայքի պարզեցված տարբերակ և թույլ է տալիս կարդալ լրահոսը, դիտել ձեր ընկերների էջերը, օն-լայն ռեժիմում պատասխանել այլ օգտատերերի հաղորդագրություններին: 0.facebook.com կայքում գտնվելիս ինտերնետ-թրաֆիկը չի տարիֆիկացվում: 0.facebook.com կայքից այլ ռեսուրսներ անցնելիս, ինչպես նաև նկարներ կամ վիդեո ներբեռնելիս ինտերնետ-թրաֆիկը կսկսի տարիֆիկացվել` ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի: Այդ դեպքում հաճախորդը կստանա հուշում այն մասին, որ լքում է 0.facebook.com կայքի անվճար տարածքը:
Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների: 0.facebook.com պորտալը փակ է Opera-Mini բրաուզերով այցելելու համար: Ռումինգում ծառայությունը տարիֆիկացվում է համաձայն սակագնային գոտիների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին