«Սամվել, մի՛ թաքնվիր կանանց թիկունքում, արի՛ բանավիճենք». Նիկոլը` Լֆիկ Սամոյին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը իր մրցակից Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) հորդորեց թիմերին չխառնել, չներգրավել պայքարի մեջ և հերթական անգամ բարձրաձայնեց Ալեքսանյանին ուղղված բանավեճի իր հրավերը:

«Սամվել արի իրար հետ կռվի չդնենք մեր նախընտրական թիմերին, արի տղամարդավարի դեմ-դիմաց կանգնենք խոսենք մեր ընտրողների առաջ: Դու ասելիք ունես, արի կանգնենք` ես իմ ասելիքն ասեմ, դու քո ասելիքն ասա: Մարդիկ որոշեն` ով ով է: Ով ում վիրավորեց, ով է արժանի, ով անարժան: Պետք չի կանանց ուղարկել, կանանց հետևում թաքնվել, Սամվել, արի բանավիճենք», -հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, սա նախընտրական պայքար է, քաղաքականություն, որի ընթացքում պետք է ցուցաբերել քաղաքակիրթ պայքար: «Սա շաքար ներկրել չի, սա օղի կեղծել չի, սա սպառողներին խաբել չի: Դուք ԱԺ պատգամավորի թեկնածու եք, ես էլ, եկեք բանավիճենք, թող մարդիկ որոշեն` ով է արժանավոր», -հավելեց Փաշինյանը:

Ասուլիսում նաև Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուն հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«1. 2012 թվականի ապրիլի 15-ին, կեսօրից սկսած Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում լրջագույն խոչընդոտներ են հարուցվել «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի, ևիմ` Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանիս բնականոն նախընտրական քարոզչության համար:

2. Ժամը 13-ի մոտակայքում ահազանգ եմ ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 34 շենքի բակում ինչ-որ մարդիկ իմ վստահված անձանց արգելել են քարոզչական նյութեր տարածել:

3. Դեպքի վայր ժամանելով Սվաճյան 34 շենքի բակում տեսել եմ մի խումբ անձանց, ովքեր ներկայանալով որպես Հանրապետական կուսակցության տեղի կառույցի ներկայացուցիչներ ասել են, որ տվյալ տարածքում քարոզչություն չպետք է իրականացվի, քանի որ իմ վստահված անձանց գլուխը կարող են ջարդել:

4. Նշված անձանց բացատրելով, որ իրենց հարուցած խոչընդոտներն ապօրինի են, վերսկսել եմ քարոզչական նյութերի տարածումը տվյալ տարածքում, ևիմ վստահված անձանց առաջ հարուցված խոչընդոտների մասին ահազանգել եմ ոստիկանության Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի բաժին:

5. Որոշ ժամանակ անց ժամանել են ոստիկանության ներկայացուցիչներ, իսկ հետաքննիչը ինձ առաջարկել է բացատրություն տալ: Հենց տեղում սկսել եմ բացատրություն տալ, ևայն ժամանակ, երբ պետք է կոնկրետ մատնանշեի իրավախախտում թույլ տված անձանց, ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ով Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դրածոն է այդ պաշտոնում:

6. Դավիթ Օհանյանը զրույցի է բռնվել ոստիկանների հետ, կարճ զրույցի փորձ է ունեցել ինձ հետ, որից հետո դեպքի վայր են ժամանել մի խումբ կանայք` պայուսակներով, ոչ տնային շորերով: Ժամանած կանանց առաջին խմբի մի շարք ներկայացուցիչներ ջերմագին ողջագուրվել են Դավիթ Օհանյանի հետ, որից հետո Օհանյանը հեռացել է, իսկ կանայք սկսել են հիմա արդեն հանրահայտ ցույցը «ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի» (Լֆիկ Սամո):

7. Նշված ցույցը տեւել է մոտ 30 րոպե, որի ընթացքում իմ վստահված անձինք ավարտել են նախատեսված քարոզչական նյութերի բաժանումը Սվաճյան 32,34, 36, 38, 40 շենքերում, ևինձ տեղակացրել իրենց մոտ եղած քարոզչական նյութերի սպառվելու մասին:

8. Նշված բակում քարոզչական նախատեսված աշխատանքն ավարտելուց հետո վերադարձել եմ Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կենտրոնական շտաբ ևշարունակել քարոզչական աշխատանքների համակարգումը: Վերադարձի ճանապարհին, Սուրբ Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ տեսել եմ «Լազ» մակնիշի երկու ավտոբուս, որոնցով ըստ ականատեսների, Սվաճյան 34 շենքի բակ են բերվել «ի պաշտպանություն Ս. Ալեքսանյանի ցույցի մասնակիցների զգալի մասը»:

9. Ժամը 15-ից հետո Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր հատվածներում քարոզչական նյութեր տարածող իմ վստահված անձանցից կրկին ահազանգեր եմ ստացել իրենց առաջ հարուցված ապօրինի խոչընդոտների մասին, ևբոլոր դեպքերի մասին հաղորդել եմ ոստիկանության ներկայացուցիչներին:

10. Երեկոյան կողմ Մալաթիա-Սեբաստիա են ժամանել Հայ ազգային կոնգրեսի անդամ ԱԺ պատգամավորի թեկնածուներ Զոյա Թադեւոսյանը, Գայանե Առուստամյանը, Բաբկեն Գարոյանը` «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ակտիվիստների ուղեցությամբ: Նրանք միացել են Անդրանիկի, Շերամի, Սվաճյան փողոցներում քարոզչական նյութեր տարածող իմ վստահված անձանց խմբերին:

11. Սվաճյան 44 շենքում Թադեւոսյանը, Առուստամյանը, Գարոյանը ենթարկվել են բռնության, Գարոյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

12. Երեկոյան կողմ կրկին ակտիվացել են ահազանգերը իմ վստահված անձանց առաջ հարուցված խոչընդոտների մասին, ինչի վերաբերյալ տեղյակ եմ պահել ոստիկանության ներկայացուցիչներին:

13. Երեկոյան անձամբ քարոզչություն եմ իրականացրել Շերամի 11 շենքի մերձակա հատվածում, որտեղ մինչ այդ խոչընդոտվել էր իմ վստահված անձանց գործունեությունը, ապա օրվա ավարտին վստահված անձանց թիմի հավաք եմ անցկացրել Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական շտաբում:

14. Օրվա վերջում Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ ևորոշ դեպքերում իմ վստահված անձանց ուղեկցել են` քարոզարշավի իրականացման ընթացքում:

15. Ապրիլի 15-ի ուշ երեկոյան իմ ահազանգով Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Opel» մակինիշի «21OL062» պետհամարանիշի ավտոմեքենա, որը մի քանի ժամ շարունակ հետեւել է իմ տեղաշարժերին: Ի դեմս բերման ենթարկված երկու անձանցից մեկի ճանաչել եմ Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած խժդժությունների ամենաակտիվ մասնակիցներից մեկին:

16. Իմ վստահված անձանց ևթիմակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները համարում եմ ՀՀԿ-ի ևԼֆիկ Սամոյի արձագանքը` Մալաթիա-Սեբաստիայում ՀՀԿ-ի ևնրա առաջադրած մեծամասնական թեկնածուի նախընտրական վիճակի վատթարացման:

17. Հարկ եմ համարում ընդգծել, որ լֆիկական ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի այս օրերին տեղ-տեղ երեւակվում է որպես մի նորօրյա Oսվենցիմ, որի գերիների ազատագրման համար պայքարը համարում եմ իմ քաղաքական պայքարի կարեւորագույն նպատակներից մեկը, և հանուն այդ նպատակի մտադիր եմ ներդնել առավելագույն ջանքեր, իրագործել այդ նպատակը:

18. Նախընտրական քարոզչության այս փուլում արձանագրում եմ, որ թիվ 7 ընտրատարածքում հաղթելու Հայ ազգային կոնգրեսի և իմ` որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի շանսերը հսկայական են:

19.Սույն հայտարարության հրապարակումից հետո իմ վստահված անձանց թիմի հետ պատրաստվում եմ շարունակել քարոզչությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}