Պայմանավորված խաղերը ֆուտբոլիստին հասցրեցին ինքնասպանության
Հարավկորեացի ֆուտբոլիստ Լի Գյուն Խվանը վերջ է տվել իր կյանքին` նետվելով իր տան տանիքից: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: 24-ամյա ֆուտբոլիստը կենդանի էր մնացել, սակայն հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր:
Նախորդ տարի Խվանը, ով հանդես էր գալիս Թեչժոն և Սուվոն քաղաքների թիմերում, ցմահ որակազրկվել էր` պայմանավորված խաղերին մասնակցելու համար: Նախորդ տարին կորեական ֆուտբոլում նշանավորվել էր մի շարք կալանքներով: Ավելի քան 100 մարդ ձերբակալվել էր, որոնցից 46-ը գործող և արդեն կարիերան ավարտած ֆուտբոլիստներ էին: 11 մարդ քրեական խմբավորումների անդամներ էին, իսկ որոշ մասն էլ` բուքմեյքերներ, ովքեր 2010 թ.-ին 15 պայմանավորված խաղերի մասնակիցների շարքում են եղել: Հետաքննության ընթացքում որոշվել էր Խվանին պայմանականորեն ազատազրկել 3 տարով, սակայն ֆուտբոլիստին, ինչպես պարզ դարձավ, դա չէր խանգարել ինքնասպանություն գործել:
Ավելացնենք, որ ինքնասպանության այս դեպքը կորեական ֆուտբոլում առաջինը չէ: Դեռևս մայիսին իր կյանքին վերջ էր տվել 3-րդ դիվիզիոնի ակումբի ֆուտբոլիստներից մեկը, իսկ հոկտեմբերին` բանակայինների ակումբի մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա