Ադրբեջանի ընդդիմությունը սպառնում «Եվրատեսիլ»-ի օրերին բողոքի ակցիաներ անցկացնել
Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին 40 օր է մնացել, սակայն Ադրբեջանում խղճի դատապարտյալներին դեռևս բանտերից չեն ազատում: Ադրբեջանի ընդդիմադիր կոսակցությունների Հանրային պալատի ղեկավարությունը կրկնել է մի քանի ամիս առաջ արած հայտարությունն այն մասին, որ եթե խղճի դատապարտյալներն ազատ չարձակվեն, ապա «Եվրատեսիլ»-ի օրերին մի շարք բողոքի ակցիաներ են անցկացնելու և իշխանությունը հայտնվելու է անցանկալի դրության մեջ:
Հանրային պալատի համակարգման խորհրդի անդամ, Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին «gafgazinfo.az»-ին հայտնել է, որ «Եվրատեսիլի» ժամանակ բողոքի ակցիաներ անցկացնելը կախված է իշխանություններից:
«Մենք մի քանի ամիս առաջ հայտարարել ենք, որ չենք կարող հաշտվել այն բանի հետ, որ Ադրբեջանը մի կողմից իրեն ներկայացնի որպես եվրոպական մշակույթի կրող, մյուս կողմից միայն «ազատություն» և «հրաժարական» լոզունգներ բարձաձայնելու համար անմեղ դատապարտյալները շարունակեն փտել բանտերում: Եթե մեր գաղափարակից ընկերները «Եվրատեսիլ»-ի օրերին դեռևս բանտերում լինեն, մենք նրանց պաշտպանելու համար ամենատարբեր աղմկոտ միջոցառումներ կանցկացնենք»,- ասել է Քերիմլին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին