Իրանցի հոգևորականը երդվել է Բավքում «գեյ-շքերթ» անցկացնելու դեպքում փակել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը
Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ուղղված նամակում, խոսելով մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցանակաբաշխության շրջանակներում «գեյ-շքերթի» անցկացման խնդրին, գրել է. «Պարոն նախագահ, մայիսի 26-ին սիոնիստական Ադրբեջանը նպատակ ունի անցկացնել համասեռամոլների շքերթ: Եթե դա իրականացվի, Աստված վկա, երդվում եմ, Թավրիզի բնակչության հետ կփակենք Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը»: Այդ մասին հաղորդում է իրանական «անսար-թաբրիզ.քոմ» կայքը:
Հիշեցնենք, որ օրերս, վերոնշյալ հոգևորականն Ալիևին գրած սպառնալից նամակում, նախ` քննադատել էր Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականություն, իսկ այնուհետև հավելել. «Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան