Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Քաջարան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Քաջարան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ մասնակցեց մանրացման տեղամասի մասնաշենքի բացման արարողությանը:
Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ սեփականատերերն են գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ-ն`15% բաժնեմասով «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊԸ-ն` 12,5% բաժնեմասով և «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն`12,5% բաժնեմասով:
2011թ.-ին վերամշակվել է 15 միլիոն տոննա հանքաքար, իսկ 2012թ.-ին նախատեսվում է վերամշակել 17 միլիոն տոննա, ընդ որում անցած տարի արտադրվել է շուրջ 90.000 տոննա պղնձի խտանյութ, միջինը 26,5% պարունակությամբ և 9,1 հազար տոննա պղնձի խտանյութ`միջինը 49% պարունակությամբ:
2009-2011 թթ.-ին տեղադրվել է հանքաքարի կիսամանրացման`տարածաշրջանի ամենամեծ աղացը, և այս պահին արտադրողականությունը կազմում է ժամում 1100 տոննա կամ տարեկան 8 միլիոն տոննա հանքաքարի մանրացում, այն դեպքում որ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կազմում է շուրջ 125 միլիոն կվտ:
Կոմբինատի, նոր մասնաշենքների և ենթակառուցվածքների արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 10,6 միլիարդ դրամ, իսկ սարքավորումների ձեռք բերման համար ծախսվել է շուրջ 18 միլիարդ դրամ:
Ներկայումս կոմբինատի աշխատողների թիվը կազմում է շուրջ 3300 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են