Վլադիմիր Սարուխանյանը` 1/8 եզրափակչում
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մեկնարկել է եվրոպական երկրների մարզիկների մասնակցությամբ բռնցքամարտի վարկանշային մրցաշարը: Մասնակիցների համար սա օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հույսն է:
Հայաստանը մրցավայր է գործուղել յոթ բռնցքամարտիկների: Մեկնարկում հաջողության է հասել Եվրոպայի անցյալ տարվա առաջնության մրցանակակիր գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ): Նա չափազանց լարված ու ծանր պայքարում միավորների չնչին առավելությամբ (16:15) հաղթեց սերբ Բրանոմիր Ստանկովիչին և մտավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում Վլադիմիրը կմենամարտի հույն Ալեքսանդրո Ցանկիդիսի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լեհ Մաթեուշ Տրիցին հաղթելու վճռականությամբ ռինգ ելավ վանաձորցի Արթուր Խաչատրյանը (81 կգ): Արթուրի նպատակը, ցավոք, չիրականացավ: Գրեթե հավասար պայքարում (14:16) նա զիջեց մրցակցին և գլխիկոր հեռացավ ռինգից: Նրա թիմակիցներից մեկը` երևանցի Արամ Ավագյանը (56 կգ), լուրջ դիմադրություն չկարողացավ ցույց տալ ուկրաինացի Պավլո Տիշչենկոյին (8:15), պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա