Արմեն Ռոնովի «Քո ցավն իմն է» ֆիլմը ներկայացվելու է Կաննի կինոփառատոնում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ, կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում ընթացող կինոշուկային, իսկ փառատոնին կներկայացվի Արմեն Ռոնովի «Քո ցավն իմն է» ֆիլմը: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերությունները, ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցությունների վարում և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթները`«Լուսավոր շրջան» («Սրբագրողը»), «Անհայտ հերոսուհին», «Կիսալուսնի ծովածոցը», «Ձգված պարանի վրա», «Մուժիկ Ա», «Քո ցավը իմն է», «Փոքրիկ իշխանը», «Մարցիպանի ոգին», «Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին», «Ներիր ինձ», «Մեմե դ՛Արմենի», «Անահիտ», «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ», «Փաստավավերագրական կինոնախագծեր»:
Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները