Ա. Սարգսյան. Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք քաղաքական նոր մշակույթ ձևավորելու հնարավորություն
«Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը» գոհունակությամբ արձանագրում է, որ նախընտրական քարոզչության այս շրջանում լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները բոլոր հնարավորությունները ստեղծում են, որ քաղաքական ուժերը քարոզը հասցնեն ժողովրդին: «Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք քաղաքական նոր մշակույթ ձևավորելու հնարավորություն»,- լրագրողներին ասաց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը, ապա ցավով նշեց, որ սրանով ավարտվում է գովքի շարքը ու սկսվում է հակառակը:
Ըստ նրա, այսօր ընտրակաշառք հասկացությունը դարձել է համատարած` օգտվելով այն իրավիճակից, որ ժողովուրդն իսկապես ընչազուրկ վիճակում է ու մարդ ցանկացած բան կարող է վերցնել: Կուսակցապետը դիմում է դատախազության ստեղծած խմբին` «ում եք սպասում»:
Հաջորդ խնդիրը, ըստ Ա. Սարգսյանի, ահաբեկված ժողովուրդն է: «Այնպիսի աբսուրդ բաներ են ասում քաղաքացիներին, որ հնարավոր չէ այլ բան ասել այդ մարդկանց», -ասաց նա, ապա ընդգծեց. «Այս ամենից հետո մենք ինչպես ենք ասելու, թե ազատ ու արդար ընտրություններ անցկացրեցինք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները