Գալուստ Սահակյան. Եթե քիթը որևէ տեղ չեն մտցրել, չի կոտրվի
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես Սամվել Ալեքսանյանի համակիրների կողմից ՀԱԿ անդամներից մեկի քիթը կոտրելու փաստին, ասել է. «Չգիտեմ` միջադեպն ինչպես է եղել, ինչպիսի շարժառիթներ են եղել: Ես չեմ կարծում` որևէ մեկի քիթը, եթե քիթը որևէ տեղ չի մտցրել, կոտրեն: Դրա համար բնութագիրը պետք է լրիվ լինի, որ կարողանամ գնահատական տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները