«ԱրմենՏել»-ը գործարկել է ակցիա` մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի գործարկման մասին: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ակցիայի շրջանակում, ապրիլի 15-ից մայիսի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձիք կսատանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություններ, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում:
«Հայաստանի շրջանների բնակիչների համար Beeline մարզային սակագնային փաթեթները` մատչելի և հարմարավետ շփման գերազանց հնարավորություն է: Մարզերի հաճախորդները մեր բաժանորդների զգալի մաս են կազմում և, անցկացնելով նոր ակցիա, մենք ուրախ ենք մարզերում բնակվող մեր հայրենակիցներին պարգևել մեր բջջային ցանցի բոլոր ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություններ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մարզային սակագնային փաթեթների գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային, իրենց հեռախոսներից հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, կամ զանգահարելով 06060116 անվճար հեռախոսահամարին:
Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունն է զանգերի ցածր սակագինը: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան