Մոսկվայում հայ գործարար է սպանվել
Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Տիգրան Հովհաննիսյանը, ում հայտնաբերել են սեփական տան շքամուտքի մոտ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հաստատել է ՌԴ կենտրոնական հետաքննչական վարչության ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան:
«Հետաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 17-ին, ժամը 08.00-ին Մարշալ Ժուկովի պողոտայի 19/1 շենքի վերելակի մոտ հարևանների կողմից հայտնաբերվել է Տիգրան Հովհաննիսյանի դին», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, թե տղամարդը մահացել է երկու հրազենային կրակից, որը ենթադրաբար արձակվել է վարձու մարդասպանի կողմից : Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, վարվում է հետաքննություն: Սպանության այլ մանրամասներ չի հաղորդվում: