Ընդունելության քննություններին կմասնակցի 18 129 դիմորդ
Մարտի 15-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)-ն ավարտել է միասնական և կենտրոնացված քննությունների հայտարարագրման գործընթացի առաջին փուլը: Կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հիմա արդեն այդ տվյալների հիման վրա ձևավորվում են քննական կենտրոններն, ըստ առարկաների պատվիրվում են նաև թեստերը:
Այս տարի 18 129 դիմորդ կա, 2010թ. այս թիվ 17656 էր: Հիշեցնենք, որ 2011-ին շրջանավարտներ չկային: Այս տարի ավելացել է Արցախից, Տավուշից, Սյունիքից դիմողների թիվը:
Բանախոսի ներկայացմամբ, ավելացել է քիմիա և կենսաբանություն, պակասել է ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն քննություն հանձնողների թիվը։
Նույն ասուլիսում ԳԹԿ մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ միասնական քննությունների 1-ին փուլի հայտագրման գործընթացի ավարտից հետո մարտի 15-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում շրջանավարտ դիմորդները հնարավորություն ունեին ճշգրտելու, փոփոխելու, ուղղումներ մտցնելու իրենց ներկայացրած հայտերում։
«Ապրիլի 10-ից հետո այլևս փակ է մեր բազան, այլևս որևէ դիմում հայտ մենք ընդունել չենք կարող։ Մինչև ապրիլի 15-ը կրթության վարչություններինց ստանում էինք հայտերը»,-ասաց Նասիբյանն ու ավելացրեց, որ այժմ կազմվում են բազաները։
Նրա հաշվարկով, այս տարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից ավելի շատ քննական կենտրոններ կլինեն, քան 2010թ-ին, քննական կենտրոններ կավելանան Արցախի Հանրապետությունում։
Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ, համապատասխան բուհերում, տեղի կունենա դիմորդների հայտագրումն ըստ մասնագիտությունների։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան