Քարոզարշավի ժամանակ ՀՅԴ անդամներից մեկը հարբած է եղել
«Հայացքի» աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 13-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում ՀՅԴ-ի անցկացրած քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամներից մեկը հարբած վիճակում մոտեցել է բարձրախոսին և հայհոյել: Ոստիկանները փորձել են հեռացնել նրան, սակայն վերջինս կրկին վերադարձել ու շարունակել է հայհոյել, որին հաջորդել է ծեծկռտուքը:
Այնուհետև դաշնակցականների հանրահավաքն ընդհատվել է Վայոց Ձորի Շատին համայնքից ստացված ողբերգական լուրի պատճառով, հանրահավաքին և համերգին մասնակցելու նպատակով Շատինից Եղեգնաձոր ուղևորվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 22-23 տարեկան մի երիտասարդ: