Հովհ. Շահինյանի միակ կուսակցությունը կնոջ նախընտրական գործերը կազմակերպելն է
«Հայկական ժամանակն» անդրադարձել է փաստին, որ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Թերթի այս տեղեկությունը հաստատել է Շահինյանը` չմանրամասնելով իր քայլի պատճառը: «Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից:
Հիմա զբաղված եմ կնոջս նախընտրական կամպանիայով»,- թղթակցի հարցին ի պատասխան` ասել է նա` միաժամանակ հերքելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը պայմանավորված է կնոջ` «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի մեծամասնական առաջադրումով 4-րդ ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ Շահինյանն ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: «Արդյոք կուսակցությունից դուրս գալու Ձեր որոշման համար դա՞ է պատճառ հանդիսացել»` թղթակցի հարցին Շահինյանը այսպես է պատասխանել. «Իհարկե` ոչ»: Իսկ հարցին` հնարավո՞ր է այլ կուսակցության անդամագրվի, Շահինյանն ասել է, թե իր միակ կուսակցությունը հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է: