Ոսկե ձկնիկը կատարում է աբովյանցիների ցանկությունները
«Հրապարակի» խմբագրություն է զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասել, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները:
«Մեզ զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում,- գրում է թերթը:-Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Թերթը գրում է, որ ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց Ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողին 25 կիլոգրամ:
Ըստ թերթի` ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն. Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները