Քանի՞ անգամ է պատգամավոր Ստեփանյանը մոտեցել ԱԺ ամբիոնին
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադրվել է թիվ 16 ընտրատարածքում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե` «քանի՞ անգամ է մոտեցել ԱԺ ամբիոնին, ինչ հարց է բարձրացրել, և ինչի համար ընտրողները պետք է նորից նրան ձայն տան», Տիգրան Ստեփանյանը պատասխանել է, որ խորհրդարանում ելույթներ չի ունեցել և երբևիցե չի մոտեցել ԱԺ ամբիոնին: Որպես սփոփանք` նա նշել է, որ պատգամավորի աշխատանքը չի սահմանափակվում միայն Ազգային ժողովում ելույթներով: Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց առաջարկությունները պատկանում են իրեն, և ինքը մշտապես մասնակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերին ու գոհ է իր կատարած աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում