«Ժողովուրդ». «Հայաստան» հանրախանութի սեփականատերը հարբած ծեծել է պահակին
«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի օրը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ և սկսել գոռգոռալ աշխատակիցների, այդ թվում և` հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել: Պահակը հայտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Նա մինչ այժմ հիվանդանոցում է, սակայն փաստաթղթերում նշված է, թե պահակն է խմած եղել և փողոցում ինչ-որ մեկի հետ է վիճել»,- գրում է թերթը և խոստանում է ներկայացնել մանրամասներ հաջորդ համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները