Կ. Սարիբեկյան. Ալիևը դուխով տղա երևալու համար որտեղ նստում-հելնում ա Ղարաբաղից ա խոսում
«Էլչիբեյն էլ էր երազում… հետո, հո բարձ գոռալով չի: Իր ցանկացած հայտարարություն կողմերին հեռացնում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունից: Ալիևը դա տեցն էլ չհասկացավ կամ ձև է տալիս, որ չի հասկանում»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում, ամփոփելով տարվա առաջին եռամսյակի արդյունքները, մասնավորապես ասել է. «Մենք ստեղծում ենք հզոր ռազմական արդյունաբերություն և միևնույն ժամանակ շարունակում ենք գնել մեծ քանակությամբ սպառազինություն: Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր րոպե մեզ մոտեցնում է հաղթանակին: Ամեն օր շարունակվում է Հայաստանի անկումն ու Ադրբեջանի վերելքը: Կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում ու Շուշիում»:
«Ասելը մի բան է, անելը՝ մի: Անող էին թող ժամանակին իրանց տղամարդավարի պահեին: Մեծ-մեծ փրթելու տեղը թող ռազմի դաշտում գործով զբաղվեին: Թողես մենակ մեծ-մեծ խոսան կան կամ անզեն մարդու վրա ձեռք բարձրացնեն: Դրանք տենց էլ չհասկացան, որ պատերազմն ավարտվել է, ժամանակն է խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորենք մնացած բոլոր խնդիրները»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
«Ալիևը դուխով տղա երևալու համար որտեղ նստում-հելնում ա Ղարաբաղից ա խոսում, պատերազմից, ասա՝ դու որ օրվա պատերազմ անողն ես, ինչի քո նմանների հետևից զինվոր կգնա ռազմադաշտ: Տեսել ենք էլի: 90-ականներին Ալիևը հնարավորություն ուներ ապացուցելու, որ «դուխով տղայա», բայց չարեց, ինքը նախընտրեց Թուրքիայում անհոգ կյանքը վայելել: Նման բաները ժողովուրդը չի մոռանում»,- ասաց նա:
Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը փորձի թեկուզ մեկ սմ առաջ քայլ անի շփման գծում, ապա դա չափից ավելի վտանգավոր հետևանքներ կբերի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները