Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Զոլյանի հարցով դիմում են վարչապետին
Հայաստանում հրեական, հունական, ասորական, քրդական, ուկրաինական, ռուսական, լեհական, եզդիների, գերմանական, բելառուսական, վրացական համայնքների ղեկավարները բաց նամակ են հղել երկրի վարչապետին ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնելով ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյան «անձի շուրջ կատարվող անառողջ զարգացումների» վերաբերյալ: Նամակի ներքո նրանք ստորագրել են, նաև` կնքել:
«Մեզ ՀՀ ազգային փոքրամասնությունների հասրակական կազմակերպությունների նախագահներին, խորապես հուզում է այն փաստը, որ Սուրեն Զոլյանի շուրջ կատրվող անհասկանալի զարգացումների ֆորմալ շարժառիթը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի աշխատանքին մասնակցելու համար մեկնելու հանգամանքն է»,-ասված է նամակում:
Նրանք վարչապետին խնդրում ու առաջարկում են Զոլյանին նկատողություն անելու փոխարեն, ստուգել Խարտիայով ստանձնած ՀՀ պարտավորությունների և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարման ընթացքը «տարբեր գերատեսչությունների կողմից` հատկապես ԿԳՆ-ի»: Նրանք վարչապետին նաև առաջարկում են. «Օգտագործելով Ձեր բարձր դիրքը, օրենքով սահմանված պատասխանատվության կանչել իրենց գործունեությամբ Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս հասցնող անձանց ու վերանայել ՀՀ ԿԳ նախարարի կարգապահական տույժը»:
Հիշեցննք, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»: Ապա հետևեց հայտարարություն, թե ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացրել համալսարանում ու խախտումներ արձանագրել:
Ս. Զոլյանն էլ իր հերթին հայտարարել է, թե դատական կարգով բողոքարկելու է նախարարի այդ որոշումը:
Քիչ առաջ մեկնարկել է ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված և արտահերթ նիստ, որի շրջանակներում նախատեսվում է քննարկում ՀՀ ԿԳ նախարարության կողմից 12.04.2012 թ.-ին կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասինե ակտի վերաբերյալ: Նիստին հրավիրված են նաև ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը և նրա` 19.03.2012թ. N 190 Ա/Ք հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները:
Նախորդող հրապարակում`
Զոլյան-Աշոտյան հեռակա բանվեճը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին