Իրանի Մեջլիսը հաստատեց նախագահի իմպիչմենտի և նրան հարցեր ուղղելու մասին բարեփոխված նախագիծը
Իրանի Մեջլիսը հաստատեց նախագահի իմպիչմենտի և նրան հարցեր ուղղելու մասին բարեփոխված նախագիծը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` ԻԻՀ Մեջլիսում այսօր կայացած նիստում պատգամավորների 144 կողմ, 28 դեմ և 14 ձեռնպահ ձայներով հաստատվեց նախագահի իմպիչմենտի և նրան հարցեր ուղղելու մասին բարեփոխված նախագիծը: Համաձայն այդ նախագծի` նախագահին հարցեր ուղղելու գործընթացը կարող է հանգեցնել նրա իմպիչմենտին:
Հավելենք, որ սույն նախագիծն անցյալ շաբաթ մի շարք պատգամավորների անհամաձայնության պատճառով չէր ընդգրկվել Մեջլիսի նիստի օրակարգ, սակայն հիսուն պատգամավորների պահանջով այն կրկին վերադարձավ օրակարգ: