«Գեյեր ու լեսբիներ մեր կուսակցություն չենք ընդունում, իսկ նորմալներին սկզբում ստուգում ենք»
Մոլդովայի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցություն չեն ընդունում ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց: Moldnews-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է հիշյալ կուսակցության պատգամավոր Պյոտր Վլախը` նշելով, որ կուսակցության անդամակցության թեկնածուները հատուկ ստուգում են անցնում:
«Գեյեր ու լեսբիներ մեր կուսակցություն չենք ընդունում, իսկ նորմալներին սկզբում ստուգում ենք»,- հայտարարել է նա: Թե ինչ ասել է ստուգում Վլախը մանրամասնել է կանանց մասով` ասելով, որ «աղջիկներին քննում են»: Իսկ տղամարդկանց պարագայում, եթե թեկնածուն ընկերուհի չունի, ապա նրա սեքսուալ կողմնորոշումն, ըստ պատգամավորի, կարելի է «բար»-ում ստուգել:
Միևնույն ժամանակ նա մեղմացրել է սեփական խոսքն ու ավելացրել, որ կուսակցությունն ամենևին իր անդամներին չի բաժանում յուրայինների և ոչ յուրայինների:
Հիշեցնենք, որ Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը մտնում է խորհրդարանական կոալիցիայի կազմի մեջ, իսկ նրա առաջնորդը` Վլադ Ֆիլատը, զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում