ՀՀ Նախագահի դեռևս վարչապետ եղած ժամանակ արած հատկացմամբ` երկրագիտական թանգարանի շատ ցուցանմուշներ փրկվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր այցելեց Կապանի հիմնանորոգված երկրագիտական թանգարան: Երկրի ղեկավարը ծանոթացավ վերանորոգված 2 մասնաշենքերի պայմաններին:
Կապանի երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար 2011թ.-ի ընթացքում հատկացվել է 100 միլիոն դրամ` նշված գումարով հիմնովին փոխվել են 2 մասնաշենքերի տանիքները, հիմնանորոգվել են հատակները, սանհանգույցները, փոխվել են դռները և պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերականգնվել է ջեռուցման համակարգը, իրականցվել են արտաքին բարեկարգման աշխատանքներ:
Աշխատանքները ավարտվել են 2012թ.-ի մարտի վերջին, իսկ թանգարանի վերանորոգումը լուծում է թանգարանային արժեքների պահպանության, անվտանգության, թանգարանային նյութերի ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև Կապան քաղաքում տուրիզմի զարգացման խնդիրները:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, երկրագիտական այս հիմնարկությունը գտնվում էր բնակելի շենքի ներքնահարկում, բայց Սերժ Սարգսյանի դեռ վարչապետության օրոք թանգարանին նոր տարածք հանձնվեց` շուրջ 500 քմ բնակմակերես և 2000 քմ հողատարածք:
«Դրա շնորհիվ շատ նմուշներ փրկվել են կործանումից, և բոլոր հնարավորությունները կան բաց ցուցադրության համար», - նշեց թանգարանի տնօրենը:
Նրա խոսքով` երկրագիտական թանգարանի ամենահին ցուցանմուշները Շիկահողում հայտնաբերված քարեդարյան գործիքներն են` մ.թ.ա 7-րդ հազարամյակից, բայց շատ ցուցանմուշներ բրոնզեդարյա են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում