Սյունիքում ՀՀ նախագահն այցելեց Շամբիի պահածոների և հանքային ջրերի գործարաններ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Դարբաս համայնքում այսօր այցելեց Շամբիի պահածոների և հանքային ջրերի գործարաններ և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Շամբիի պահածոների և հանքային ջրերի գործարանները շահագործման են հանձնվել 2010թ.-ի աշնանը: Գործարանների սեփականատերերն են ծնունդով Դարբասեցի ռուսաստանաբնակ գործարարներ Արմեն և Արամ Ստեփանյանները:
Պահածոների գործարանի կառուցման համար 2009-2011թ.-ի ընթացքում Գերմանիայից, Իտալիայից և Բուլղարիայից ներկրվել են շուրջ 426 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ և կատարվել են է շուրջ 50 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: Գործարանում արտադրվում են պահածոներ, մուրաբներ, ջեմեր, բնական հյութեր` հզորությունը կազմում է ժամում 2.0-2.5 տոննա: 2011թ.-ի արտադրանքի ծավալները կազմել է մոտ 175 տոննա, որից 80% արտահանվել է Ռուսաստան: Նշվում է, որ գործարանի աշխատանքներում ներգրավված են 60 աշխատակիցներ և նախատեսվում է 2012 թ.-ին աշխատակիցների թիվը հասցնել 120-ի:
Հանքային ջրերի գործարանի կառուցման համար 2009-2011թթ.-ի ընթացքում Գերմանիայից, Իտալիայից և Բուլղարիայից ներկրվել են շուրջ 650 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ և կատարվել է շուրջ 100 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: Գործարանում արտադրվում են ապակե և պոլիէթիլենային տարաներով հանքային ջրեր և լիմոնադներ` հզորությունը կազմում է ժամում 5000 շիշ: Մինչև օրս արտահանվել է շուրջ 200 միլիոն դրամի արտադրանք, իսկ գործարանի աշխատանքներում ներգրավված են 53 աշխատակիցներ` 2012թ.-ին նախատեսվում է այդ թիվը հասցնել 70-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու