Հայտնի է Համաշխարհային բանկի նոր ղեկավարի անունը
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը կազմակերպության ղեկավարի պաշտոնում է ընտրել կորեական ծագումով ամերիկացի Ջիմ Էն Կիմին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Կիմը պաշտոնապես իր լիազորությունները կստանձնի 2012 թ-ի հուլիսի 1-ից, երբ կավարտվի կազմակերպության ներկայիս ղեկավար Ռոբերտ Զելլիկի պաշտոնավարման ժամկետը:
Կիմը տարբեր տարիների աշխատել է «Partners In Health» հասարակական կազմակերպության, Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի խորհրդականի, նույն կազմակերպության ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Դարտմունտի քոլեջի նախագահի պաշտոններում:
Գործակալությունը հիշեցնում է, թե ավանդույթի համաձայն, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում ընտրվում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մինչդեռ մեկ այլ խոշոր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնը վստահված է եվրոպացիներին: