Զոլյանի պատասխանը Աշոտյանին. «Անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը»
ԿԳ նախարար Ա. Աշոտյանի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանին հետևել է Զոլյանի պատասխան գրությունը , որտեղ Զոլյանը նշում է, թե « Ղեկավարվելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով «Պարտավոր եմ չկատարելու Ձեր օրենսդրությանը հակասող 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանը, ուստի ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր»:
Սուրեն Զոլյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խորհուրդ է տալիս առաջնորդվել իրավական ակտերի մասին 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հետագա հակաօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով:
«Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով»,-այսպես եզրափակվում է գրությունը:
Համալսարանի մամուլի ծառայությունից նշում են, որ ԵՊԼՀ ռեկտորը ս.թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:
Նախորդող հրապարակում`
Դադարեցվել են Զոլյանի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան