Տնտեսություն 19:56 18/04/2012

Վարդան Արամյանը պատրաստ է ցանկացած ֆորմատով բանավիճել Վարդան Օսկանյանի հետ` տնտեսական քաղաքականության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վարդան Արամյան ն արձագանքել է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանի` Հայաստանի տնտեսության վերաբերյալ օրերս արած հայտարարությանը: Վ. Արամյանը միաժամանակ պատրաստակամություն է հատնում ցանկացած ֆորմատով բանավիճել Օսկանյանի հետ, եթե վերջինս որևէ խնդիր է տեսնում վարվող տնտեսական քաղաքականության հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի տանը ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում ազատ տնտեսությունը վտանգավոր կետում է:

Արամյանի արձագանքը ներկայացնում ենք ամբողջությամբ.
 
«Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը վտանգավոր կետում են, այսինքն՝ այդ երկու ոլորտները առաջ են գնացել այնքան, որ կարելի է ասել՝ ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի հենց ձեզ` մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար: Օրինակ, եթե դուք զբաղվում եք գործարարությամբ՝ ամեն օր հենց ձեր մաշկի վրա եք զգում, որ պայմանները հավասար չեն, ազատ մրցակցություն չկա և որ չեք կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ձեր սեփականությունը պաշտպանված է: Իսկ եթե ձեր առօրյա կյանքում շփվում եք իշխանությունների հետ, տեսնում եք, որ չկա հանդուրժողականություն, արդարություն և խոսքի լիակատար ազատություն:

Օրեր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև տնտեսական մի շարք հիմնախնդիրների, ինչպես նաև հանդես եկավ Կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության քննադատությամբ: Այժմ ցանկանում ենք արձագանքել պարոն Օսկանյանի կողմից արծարծված մի քանի խնդիրների:

Օսկանյանը իր խոսքում նշել էր, որ «անցած չորս տարիներին կառավարությունը նշակետ էր վերցրել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը:

Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են»:

Նախ նշենք, որ ակնհայտ է պարոն Օսկանյանի անտեղյակությունը թե՛ ընդհանրապես տնտեսական երևույթների, թե՛ վերջին չորս տարիներին իրականացված տնտեսական քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ: Թերևս դա կարելի է նորմալ համարել, քանի որ պարոն Օսկանյանը տնտեսագետ չէ, հարցերի տնտեսական կողմով երբևէ չի զբաղվել, և մեծ ցանկության դեպքում անգամ պետք է դժվարանա տնտեսական երևույթները տնտեսագիտորեն մեկնել և ներկայացնել: Այս առումով կարելի էր և չանդրադառնալ պարոն Օսկանյանի հիրավի մակերեսային դիտարկումներին, սակայն կարևոր է, որ հանրությունը ճիշտ տարանջատի մատուցվող տեղեկատվությունների սուբյեկտիվ և օբյեկտիվ հիմքերը:

Մինչ հասարակության համար տպավորիչ, բայց անհասկանալի „անտիդոտ” օտարաբանության օգտագործումը խորհուրդ կտայինք առավել մոտիկից ծանոթանալ առավել մատչելի որոշ տնտեսագիտական օրենքներին ու օրինաչափություններին, ապա միայն հետևություններ անել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ուղղությունների սխալ կամ ճիշտ լինելու վերաբերյալ:

Բազմիցս նշվել է, որ ներկայիս կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունը երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովումն է: Այն հնարավոր է իրականացնել հակացիկլիկ և կոորդինացված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրականացմամբ: Երկարաժամկետում ամենակարևորը, սակայն, տնտեսության արդյունավետ կառուցվածքն է: Մի բան, որ ճգնաժամն ի ցույց դրեց և ցույց տվեց, որ տարիներ շարունակ դրսևորած բարձր տնտեսական աճը նույնչափ արագ կարող է փլուզվել, եթե այն կառուցված է տարիների ընթացքում ձևավորված ոչ հավասարակշված տնտեսական հենքի վրա: Դրանով էլ այժմ պայմանավորված է ներկայիս կառավարության խոշորագույն մարտահրավերը՝ ժառանգություն ստացած անարդյունավետ տնտեսական կառուցվածքն աստիճանաբար և հնարավորինս անցավ վերափոխել հօգուտ արտահանելի ճյուղերի {1}:

Վերջին չորս տարիների ընթացքում թե՛ համաշխարհային, թե՛ Հայաստանի տնտեսությունն անցավ այնպիսի տատանումների միջով, որ պարզապես գերընդհանրացնող ապատեղեկացում կլինի դրանք մեկ բառով որակելը: Այդ իսկ պատճառով ներկայացնենք յուրաքանչյուր տարվա տնտեսական մարտահրավերներից բխող և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման համար իրականացված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները:

2009 թվականի հիմնական մարտահրավերը եղել է տնտեսական ճգնաժամի ներթափանցման հետևանքով տնտեսական անկման դիմակայումը և իրավիճակի շտկումը, որը շատ կարևոր էր երկարաժամկետ հատվածի տնտեսական աճի ապահովման համար: Այն հնարավոր է եղել ապահովել ոչ թե զսպող, ինչպես Օսկանյանն է նշում, այլ ընդլայնող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրականացմամբ` պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ 0.7 տոկոսից մեծացնելով մինչև 7.7 տոկոս, իսկ դրամավարկային քաղաքականության ռեպո տոկոսադրույքը իջեցնելով մեկ տարվա ընթացքում 2.5 տոկոսային կետով, որի հետևանքով երեք տարի շարունակ ապահովվել է տնտեսություն մտնող վարկերի անշեղ աճ: Արդյունքում, 2009թ-ի հունիսին իր բարձրակետին հասած`18.7 տոկոս տնտեսական անկումն աստիճանաբար սկսեց նահանջել՝ տարեվերջին գրանցելով 14.1 տոկոս անկման մակարդակ, իսկ 2010թ-ին արդեն իսկ 2.1 տոկոս իրական աճ: Իրավամբ, շատ միջազգային կառույցներ սկսեցին Հայաստանի հակացիկլիկ քաղաքականությունը բերել որպես արդյունավետ աշխատող օրինակ: Ցավոք, այս մասին ոչինչ նշված չէ:

2010 թվականի հիմնական մարտահրավերը եղել է տնտեսական կառավարության կառավարման դաշտից դուրս, կամ տնտեսագիտական լեզվով ասված, առաջարկի գործոններով պայմանավորված բարձր` 9.4 տոկոս գնաճը, որի կայուն մակարդակը շատ կարևոր է երկարաժամկետ հատվածի տնտեսական աճի ապահովման համար: Ի դեպ նշյալ ցուցանիշի շուրջ 5 տոկոսային կետը պայմանավորված էր գյուղատնտեսության համար անբարենպաստ տարի լինելով և գյուղմթերքների գների կտրուկ աճով, իսկ 2 տոկոսային կետը արտաքին աշխարհից ներմուծված գների աճի հանգամանքով: Այստեղ պետք է նկատել, որ անգամ դասագրքային մակարդակներում հայտնի է, որ բարձր գնաճը երկարաժամկետ հատվածում խոչընդոտում է տնտեսական աճին {2}:

Այս պայմաններում, եթե հետևեինք պարոն Օսկանյանի «խորհուրդներին», և շարունակական ընդլայնող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ իրագործվեին, ապա գնաճի տեմպերը կարագանային` վտանգելով երկարաժամկետ տնտեսական աճն, ու կավելացնեին ստագֆլյացիայի (գնաճի ու տնտեսական անկման մեկտեղման) ի հայտ գալու հավանականությունը: Իհարկե, այս իրավիճակում հազիվ թե գտնվեր մի քաղաքացի, որ ողջուներ բարձր գնաճը և տնտեսական անկումը՝ մի փորձություն, որի միջով անցել ենք 90-ականների սկզբներին: Իրականացված քաղաքականության արդյունքը` 2011թ. վերջին հաջողվեց գնաճն ընդամենը մեկ տարվա ընթացքում բերել կառավարելի միջակայք` տարեվերջին ունենալով 4.7 տոկոս գնաճ, իսկ տնտեսական աճի ցուցանիշը կազմեց 4.6 տոկոս:
Վերջում հավելենք, որ ըստ տնտեսական երևույթներից և քաղաքականություններից „քիչ թե շատ գլուխ հանող” ԱՄՀ-ի և ՀԲ-ի փորձագետների կարծիքի վերջին չորս տարիներին իրականացված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները եղել են ճիշտ և հավասարակշռված:

Պարոն Օսկանյանը խոսում է նաև Հարկեր/ ՀՆԱ ցուցանիշի բարելավման և ստվերի մասին: Ակամայից հարց է առաջանում. Մի՞թե այս խնդիրը արդիական չէր նաև պարոն Օսկանյանի պաշտոնավարման օրոք, մի՞թե անհրաժեշտություն չկար այս խնդիրը բարձրաձայնելու և համապատասխան լուծումներ գտնելու: Իսկ եթե այս երևույթը մեկնենք թվերով, ապա կարող ենք արձանագրել, որ 2001-2007 թվականներին ունեցել ենք հարկեր և սոց. վճարների բարելավում ընդամենը ՀՆԱ-ում 1.5 տոկոսային կետ, կամ յուրաքանչյուր տարվա համար միջին հաշվով 0.2 տոկոսային կետ, իսկ 2008-2011 թվականներին`1.7 տոկոսային կետ կամ միջին տարեկան` 0.4 տոկոսային կետ: Դեռ դա էլ ճգնաժամի ու հետճգնաժամային տարիների ընթացքում, երբ շատ անգամ դժվար է զուգահեռաբար բարեփոխումներ իրականացնել և արդյունավետություն ապահովել` քան բարձր աճի տարիներին: Ավելացնենք նաև, որ վերջին 4 տարիներն առավել ընդլայնված են եղել նաև հարկային արտոնությունները, և ՓՄՁ-ի համար գործել է թե՛ ԱԱՀ շեմի բարձր` մինչև 58.3 մլն դրամ շեմը (պարոն Օսկանյանի պաշտոնավարման օրոք գործող 3 մլն-ի փոխարեն), և թե՛ 300 մլն ներդրումային ծրագիր ունեցող տնտեսվարողների համար ներմուծվող մեքենա սարքավորումների ԱԱՀ-ի վճարման հետաձգման արտոնությունը:

Ավելին եթե 2001-2007թթ-ի ընթացքում հարկային մուտքերից հանենք այդ նույն տարիներին հավաքագրված հարկային գերավճարները, իսկ նշյալ ժամանակահատվածը հարկային գերավճարների հավաքագրման ծաղկուն ժամանակաշրջանն էր, ապա վստահորեն կարելի է ասել, որ Օսկանյանի պաշտոնավարման օրոք հարկերի հավաքագրումները ոչ թե իրականում բարելավվել են, այլ վատացել:

Այսինքն, այս պարագայում խոսել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման մասին, երբ վերջինս պարոն Օսկանյանի պաշտոնավարման օրոք իրականում հակառակ դինամիկա է ունեցել, ուղղակի անթույլատրելի է: Եթե պարոն Օսկանյանը որևէ խնդիր է տեսնում վարվող քաղաքականության հետ կապված, պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանավեճի:

1.Այս մասին բազմիցս նշվել է, և եթե խոսենք թվերով, ապա, օրինակ, 2002թ-ի վերջին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում 22.6 տոկոս է կազմել, իսկ 2007թ-ի վերջին արդեն այն էապես նվազելով կազմել է 15 տոկոս, դրա փոխարեն շինարարությունը տալիս էր ՀՆԱ շուրջ քառորդը:

2. Մանրամասների համար թե ինչպես բարձր գնաճը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա, խորհուրդ ենք տալիս ընթերցել Sarel, M(1995), “Non-liner effects of inflation on economic growth”, IMF Working Paper 95/96, Barro, R (1995), “Inflation and economic growth,” NBER working Paper N5326 :

 Նախորդող հրապարակում`

Օսկանյան. ԲՀԿ-ն այլընտրանք է 4 տարիների ձախողված և անարդյունավետ քաղաքականությանը
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ և 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}