ԿԳՆ նախարար. Հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության և գիտության նախարարներ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստան–պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագից:
Նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում են, որ նախարար Գրիգորյանի պարզաբանմամբ` նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները, որոնց հիման վրա կմշակվեն երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:
Իսկ Ա.Աշոտյանը կարևորել է համալիր մոտեցումը.
«Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Գաղտնիք չէ, որ հատուկ դպրոցներում սովորող երեխաներն ունեն խնդիրներ: Կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով», - մասնավորապես նշել է պարոն Աշոտյանը:
Որպես հիմնական խնդիր նախարարները նշել են սոցիալական պատճառներով հատուկ հաստատություններում կրթության առանձնահատուկ կարիք չունեցող երեխաների առկայությունը, ինչը պետք է հայտնաբերվի և բացառվի:
Նշվում է, որ ուսումնասիրությունների արդյունքում կմշակվի «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը», որը ևս կհաստատվի նախարարների համատեղ հրամանով:
ՀՀ-ում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան