«ԱրմենՏել»-ն ընդլայնում է ֆիքսված հեռախոսների տեսականին
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է ֆիքսված հեռախոսների տեսականու ընդլայնման մասին: Ապրիլի 17-ից Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում հաճախորդները կարող են ձեռք բերել ֆիքսված կապի նոր ռադիոհեռախոսներ Panasonic KX-TG1100 և Panasonic KX-GT1611 14700 դրամ և 15600 դրամ համապատասխանաբար:
«Մշտապես ավելացնելով ծառայությունների և ապրանքների տեսականին, մեր ընկերությունը նպատակ է հետապնդում դարձնել իր հաճախորդների սպասարկումն առավելագույնս հարմարավետ և որակյալ: Այցելելով մեր վաճառքի և սպասարկման գրասենյակներ, Հայաստանի բնակիչները կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ սարքավորումներ և միացնել կապի զանազան ծառայություններ ամբողջ ընտանիքի համար», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ մինչ այդ հաճախորդներին հասանելի էին նաև ամրակցված հեռախոս Panasonic KXTS 500` 7000 դրամ արժողությամբ և ռադիոհեռախոս Panasonic KXTG1311 19500 դրամ արժողությամբ:
Երաշխիքային ժամկետը ֆիքսված կապի բոլոր հեռախոսների համար մեկ տարի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին