«Բիբլոս Բանկ Արմենիա». Նոր մասնաճյուղ Կոմիտասում
«Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը Կոմիտաս 38/2 հասցեում պաշտոնապես բացել է Երևանում գործող երրորդ մասնաճյուղը՝ ծառայությունները Կոմիտասի և հարակից թաղամասերի բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, մասնաճյուղը համապատասխանում է արտերկրում և Հայաստանում գործող Բիբլոս Բանկի մյուս մասնաճյուղերի չափանիշներին՝ ապահովելով Բանկի ճանաչումն ու հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու լավագույն փորձը:
«Կոմիտաս թաղամասը կարևոր բնակելի և բիզնես տարածք է, որն ունի աճի և զարգացման լայն հնարավորություն: Կոմիտասում բանկային ծառայությունների համար հեռանկարներ և նպաստավոր պայմաններ կան, ուստի որոշեցինք այստեղ ունենալ Բիբլոս Բանկի մշտական ներկայությունը», - նշել է Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչ Փալիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան