Ոչ մի կծու կամ թթու խոսք ՀՀԿ-ի հասցեին` «Ժառանգությունից»
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով`երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ կուսակցությունը` «Ազատ դեմոկրատներից» գաղտնի, փակ նիստ է անցկացրել, որի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ժառանգներին հորդորել է առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակներում որևէ կծու, թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին, քանի որ խաղի կանոնները խախտելու դեպքում իրենք հնարավոր է լուրջ խնդիրների առաջ կանգնեն: «Բայց սա դեռ ամենը չէ. Րաֆֆին իր թիմակիցներին հայրաբար բարի խորհուրդ է տվել, որ եթե իր կուսակիցները կարողանան ճիշտ և գրագետ տակտիկայով քարկոծել մյուս քաղաքական ուժերին` կոնկրետ թիրախներ չմատնանշելով, ապա, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն կունենա»,- գրում է թերթը: