Հասարակություն 12:07 18/04/2012

Դ. Ջամալյան. Արցախի ՊԲ-ն տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը ձևավորող գործոններից է

Ինչպես հայտնի է՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ Արցախում զորահանդես է լինելու: Զորահանդեսի նշանակության և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

«Նախընտրական թոհուբոհին անմիջապես կհաջորդի Շուշիի ազատագրման 20 ամյակին նվիրված զորահանդեսը Ստեփանակերտում: Ականատեսն ենք լինելու հայությանը համախմբող մի հանդիսության, որի կարիքն այսօր ունեք առավել քան երբևէ»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ արցախյան զորահանդեսը յուրահատուկ հաշվետվություն է լինելու սեփական ժողովրդին, որտեղ Արցախի Պաշտպանության Բանակը ներկայանալու է ակնառու ձեռքբերումներով՝ իբրև մարտական լրջագույն կենսափորձ կուտակած մարտունակ միավոր, տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը ձևավորող կարևոր գործոն:

«Եվ այսպես. որոնք են այն ձեռքբերումները, որոնցով Արցախի Պաշտպանության Բանակը ներկայանալու է մայիսի 9-ին:
1. Վերջին տարիներին Արցախի Պաշտպանության Բանակում կատարվել են այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ են տալիս նրան հնարավոր ագրեսիայի դեպքում ռազմական գործողությունները արագ տեղափոխել հակառակորդի տարածք: Այլ կերպ ասած ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, որոնք կարելի է դիտարկել իբրև հարվածային խմբավորում ձևավորելու համար անհրաժեշտ ռեզերվ: Իսկ սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության Բանակը Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում չի սահմանափակվելու միայն Արցախի ներկա տարածքի պասիվ պաշտպանությամբ: Կասեցնել թշնամու առաջին, հիմնական հարվածը՝ խորը էշելոնացված պաշտպանության համակարգում հյուծել թշնամուն, ապա հակահարձակմամբ ռազմական գործողությունները տեղափոխելով ագրեսորի տարածք՝ պատերազմն ավարտելով ռազմաճակատի մեզ համար առավել նպաստավոր կոնֆիգուրացիայով քան այն ինչ ունենք այսօր: Ահա այս սցենարն է խաղարկում Արցախի Պաշտպանության Բանակն իր զորավարժություններում: Վերջին կառուցվածքային փոփոխություններն այս սցենարը դարձնում են է´լ ավելի իրատեսական:
2. Զորահանդեսին մասնակցող ստորաբաժանումները մարտական հերթապահության ահռելի փորձի տեր, թշնամու տասնյակ դիվերսիաներ խափանած, առաջնագծում դիրքեր բարելավող մարտական միավորներ են. մարտական միավոր՝ բառի բուն իմաստով:
3. Զորահանդեսին մենք կտեսնենք Արցախի Պաշտպանության Բանակի հետպատերազմյան շրջանում կայացած հրամանատարական կազմը՝ երիտասարդ գնդի հրամանատարներին, որոնք պատերազմին մասնակցել են պատանեկան տարիներին, ապա զորային հիերարխիայի բոլոր օղակներում կայանալով հասել մինչև գնդի հրամանատարի դիրքի: Կադրային այս նոր հերթափոխը Արցախի Պաշտպանության Բանակի վերջին տարիների ամենանշանակալի ձեռքբերումներից է:
4. Զորահանդեսին մասնակցող զինվորականության և Պաշտպանության Բանակի հրամանատարի միջև հոգեբանական անջրպետ չկա: Արցախում բոլորը գիտեն. եթե առաջնագծում թշնամին իրադրությունը ապակայունացնում է, եթե ստեղծվում է քիչ թե շատ վտանգավոր իրավիճակ, ապա բանակի հրամանատարը անձնակազմի կողքին է՝ դեպքի կիզակետում, որտեղ անձամբ է վերահսկում իրավիճակը: Սա մի չգրված օրենք է, ավանդույթ, որ եկել է Սեյրան Օհանյանից և որը շարունակում է Մովսես Հակոբյանը: Սա դիրքապահ զինվորականի մոտ ստեղծում է «ամուր թիկունքի» զգացողություն, վստահություն, որ բանակի հրամանատարն իր կողքին է: Այս հանգամանքը Արցախի Պաշտպանության Բանակի բարոյահոգեբանական նկարագրի առանցքային տարրերից է, զինվորականության շրջանում միասնականության մթնոլորտ ապահովող կարևոր գործոն: Արցախյան իրողություններին տեղյակ ցանկացած ոք կարող է հաստատել ասվածը:
5. Արցախի Պաշտպանության Բանակը անհրաժեշտության դեպքում կարող է արագ համալրվել տեղի ռեզերվիստներով: Կռվի բռնվելու պատրաստակամությունն Արցախում ակնառու է»,- նշեց Դ. Ջամալյանը:

Նրա խոսքերով, այս առումով վստահաբար կարող ենք փաստել, որ այսօր արցախահայությունն իրենից ներկայացնում է մի յուրահատուկ «ազգ-բանակ», ինչը թե´ Արցախի, թե´ Հայաստանի Հանրապետության կենսունակության գրավականներից է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}