Իրանական ԶԼՄ-ները «Իսլամական կոնֆերանս»-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի երկակի քաղաքականության վրա
«Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) անդամ Ադրբեջանի դեսպանի գնահատմամբ` իր երկիրն իսլամական չէ:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆախրեդին Ղորբանովը, խոսելով մայիսին Բավքում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցանակաբաշխության շրջանակներում «գեյ-շքերթի» անցկացման մասին, նշել է. «Մենք ամբողջովին իսլամական երկիր չենք: Մենք համասեռամոլներին բարի գալուստ ենք մաղթում «Եվրատեսիլի» մրցույթին»:
Իրանական կայքը, եզրափակելով թեման, գրում է. «Ադրբեջանի դեսպանն այն դեպքում է հնչեցնում այդ հայտարարությունը, երբ «Իսլամական կոնֆերանսի» անդամ Ադրբեջանն այդ կազմակերպության անդամ երկրներից Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի սպասելիքներ ունի:
Հավելենք, որ վերջերս Հայաստանում Իրանի դեսպան սեյյեդ Ալի Սաղայիանը, «Ռեգնում» լրատվական գործակալության այն հարցին, թե Իրանն ինչպես է վերաբերվում Իսլամական համագործակցության կազմակերպությունում (նախկին Իսլամական կոնֆերանս) Ադրբեջանի` ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փաստին, դեսպան Սաղայիանը պատասխանել է. «Նմանօրինակ քայլերն անընդունելի են, Իրանը ԼՂ հակամարտությունը երբեք չի համարել որպես կրոնական, և այդ դիրքորոշումը չի փոխվել»:
Նախորդող տեղեկատվություն` Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները. Իրանցի իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան