Հիվանդն անհետացել է
«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով նախորդ օրվա` «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանի կողմից հանրախանութի պահակին ծեծելու վերաբերյալ հրապարակմանը, գրում է. «Պահակին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Երեկ այցելեցինք հիվանդանոց` ծեծվածի հետ զրուցելու, սակայն այնտեղ մեզ պատասխանեցին, որ նման հիվանդ չունեն: Թե ճանապարհի կեսին ինչպե՞ս է անհետացել պահակը, այդպես էլ անհասկանալի է մնում»: Իսկ հանրախանութի աշխատակիցները նորից հաստատել են, որ տնօրենը ծեծել է պահակին, որից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները