Կ. Աճեմյան. ՀԱԿ-ում թաքցնում են իրենց նկատմամբ եղած հիասթափությունը
«Ակնհայտ է, որ ՀԱԿ-ն այսօր չունի այն ընտրազանգվածը, որին ձգտում է, դա է պատճառը, որ նա ամեն կերպ փորձում է այդ հանգամանքը լրիվ այլ գործոններով պայմանավորել»,- մեկնաբանելով ՀԱԿ գործիչների այն հայտարարությունները, թե՝ հանրահավաքներում մարդկանց սակավությունը պայմանավորված է երկրում առկա վախի մթնոլորտով՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Պատգամավորի խոսքերով, ինքն անձամբ նախընտրական այս փուլում ամեն օր մարզային այցելությունների մեջ է և վախի մթնոլորտ որպես այդպիսին չի նկատել. վերջին 4-5 տարիներին երկրում իսկապես մեծ փոփոխություններ են իրականացվել, ամենակարևորը մարդիկ առավել հանդուրժող են դարձել:
«Ուրիշ բան, որ ՀԱԿ-ում չեն ցանկանում խոստովանել, թե ժողովուրդն իրենցից հիասթափվել է, մարդիկ իրենց այլևս չեն հավատում: Նրանք փորձում են ամեն կերպ քողարկել այդ հանգամանքը, այդ հիասթափությունը»,- ասաց Կ. Աճեմյանը:
Հարցին, թե՝ ինչ պայմաններում է ընթանում ՀՀԿ հանդիպումները, պատգամավորը նշեց. «Չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական աշխատանքների թեժ սեզոն է, մարդիկ մեծ ակտիվությամբ են մասնակցում մեր հանդիպումներին»:
Նախորդիվ` «Շնորհակալ եմ ձեր համարձակության համար». Արամ Մանուկյանը` էջմիածնեցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում